Տոնական միջոցառումներ Ջերմուկում

Ամանորին ընդառաջ, սույն թվականի դեկտեմբերի 28-ից Ջերմուկ քաղաքաքի գլխավոր տոնածաի շուրջ, ժամը 12:00-ից սկսած, կմեկնարկեն տոնական միջոցառումները` գեղեցիկ շոու-ծրագիր, Ձմեռ պապ, Ձյունանուշ, հեքիաթի հերոսներ, խաղեր, երգ ու պար և իհարկե` առատ նվերներ: Գլխավոր տոնածառը տեղադրված է «Արմենիա» առողջարանի բակում: Ջերմուկի քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որպեսզի այս տարվա տոներն աննախադեպ լինեն և ուրախացնեն թե´ տեղաբնակներին, թե´քաղաքի այցելուներին: Մոտ 10 մետրանոց եղևնին ու հարակից զարդարանքները բերվել են Հունաստանից, իսկ բարձր տրամադրությունը զուտ հայկական է լինելու: Մի քանի օր Ձմեռ պապն իր շքախմբով լինելու է համայնքի տարբեր հատվածներում, այցելելու է բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներին ու տարեցներին: Այպես որ, շտապեք մասնակցել այդ օրերի տոնական եռուզեռին և անմոռանալի դարձնել այս տարեմուտը:


Leave a Comment