Ռուբեն Բաղդիշյան.Ես արշավորդ եմ…
Ռուբեն, վերջերս իմացանք, որ այցելել եք Արջերի քարանձավ, կպատմե՞ք քարանձավի մասին:
Արջերի քարանձավը Հայաստանի ամենաերկար քարանձավն է, գտնվում է Եղեգնաձորի շրջանի Արփի գյուղից 8 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք: Բացարձակ բարձրությունը 1655 մետր է: Քարանձավը ամբողջ երկարությամբ պատված է արագոնիտի և կալցիտի բյուրեղներով , որոնք ձևավորել են ամուր կայուն համակարգ: Քարանձավը հիմնականում ձևավորված է կալցիումի կարբոնատով , որն էլ ձևավորում է տարբեր տեսակի ստալակտիդներ ու ստալագամենտներ: Քարանձավ այցելելու համար հարկավոր է ֆիզիկական պատրաստվածություն, քանի որ նախ որոշակի հատված անցնում էնք քայլարշավով ճանապարհ չլինելու պատճաոով , իսկ քայլարշավի տարածքը ընդգրկում է լեռներ է քայլարշավի համար միջին բարդության, ինչպես նաև հարկավոր է ունենալ լուսարձակ ցանակալի է ճակատին ամրացվող, որպեսզի ձեռքերը լինեն ազատ , քանի որ քարանձավի մեջ կան հատվածներ, որտեղ հարկավոր է սողալ կամ բռնվելով առաջանալ:
Արջերի քարանձավ հետաքրքրության համար գնացի՞ք, թե մտահոգվում էք քարանձավի ճակատագրով:
Յուրաքանչուր հայ մարդու պարտքն է մտահոգվել քարանձավի ճակատագրով և ոչ միայն քարաձավի, այլ այն ամենի ինչ տվել է մեզ բնությունը և ժառանգել ենք մեր պապերից անկախ մասնագիտությունից և գործի բնույթից: Բնականաբար, նաև հետաքրքրության սահմաններում էլ է մարդ այցելում, քանի որ լսում է այդ մասին և ուզում տեսնել ու իմանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այն:
Չկա կոնկրետ վերահսկում, որի հետևանքով վանդալների զոհ է դառնում քարանձավը, քիչ են լավ պատրաստված և գիտակից ուղեկցորդները , որը պատճառ է դառնում քարանձավի ավիրմանը: Մուտքի մոտ կա դրվաց ճաղապատ դուռ, սակայն դուռն իր ֆունկցիան վաղուց կորցել է՝ հարակից պատի փլված լինելու պատճառով:Ամենից առաջ հարկավոր է ճշգրիտ վերահսկում իրականցնել, վերակառուցել դռանը հարակից պատը և վերահսկող մարմինների թույտվությամբ իրականցնել մուտքը դեպի քարանձավ: Որից հետո բարձրացնել ազգի` հատկապես երիտասարդության, բարոյահոգեբանական վիճակը: Սերմանել որ չի կարելի ջարդել ստալակտիտները, գրել իրենց անունները կամ իրենց ցայտուն սերը արտահայտել պատերին ու անգամ նկատելու դեպքում էլ նաղատեն ուրշներին ու ստիպեն այդ չանել:
Ներկայումս ի՞նչ վիճակի է տիրում արջերի քարանձավում:
Ներկայուս այն բավականին մոտ է իր բնական վիճակին, քանի որ նախ քչերը գիտեն դեպի քարանձավ տանող ճանապարհ և հետո փոքր ինչ բարդ է նրա բուն սրահներին հասնելու մուտքերը գտնելը, ինչը չէի ասի Մոզրովի քարանձավի մասին, որի վրա դրված դուռն էլ է վաղուց կորցրել իր ֆունկցիան և քարանձավը դարձել է հասանալի վանդալներին և բավական զգալի ավիրվածություն են հասցրել քարանձավին:
Ես ինձ բնապահպան չեմ համարում, քանի որ բնապահպանությունը կոնկրետ
ուղվածության և հստակ գործողությունների իրականցման համակարգ է, որ պահանջում է մասնագիտական մոտեցում, ի դեպ ինքնահռչակ բնապահպանները վերջին ժամանակներս շատացել են, որը որոշակիորեն ողջունելի փաստ է: Ես սրտացավ եմ բնության համար, որպես հայ մարդ և բնության սիրահար: Ես արշավորդ եմ:
Ի՞նչ խորհուրդ կտաք բնապահպաններին:
Խորհուրդ կտայի համակարգված և համախմբված լինեն, որոշումներ կայացնելուց, լինեն աչալուրջ և չվազեն փառքի հետեվից:
Հարցազրույցը վարեց ՝
Մարիաննա Արշակյանը
ինչ է նշանակում ԱՇՎԱՎՈՐԴ?