Ռուբեն Բաղդիշյան.Ես արշավորդ եմ…

Ռուբեն, վերջերս իմացանք, որ այցելել եք Արջերի քարանձավ, կպատմե՞ք  քարանձավի  մասին:

Արջերի  քարանձավը   Հայաստանի  ամենաերկար  քարանձավն է, գտնվում է Եղեգնաձորի  շրջանի  Արփի  գյուղից  8 կմ  հեռավորության  վրա՝ դեպի  հարավ-արևմուտք: Բացարձակ  բարձրությունը  1655  մետր է: Քարանձավը   ամբողջ  երկարությամբ  պատված է  արագոնիտի և կալցիտի   բյուրեղներով , որոնք  ձևավորել են  ամուր կայուն համակարգ: Քարանձավը   հիմնականում  ձևավորված  է կալցիումի   կարբոնատով , որն էլ   ձևավորում է  տարբեր  տեսակի   ստալակտիդներ    ու ստալագամենտներ: Քարանձավ այցելելու  համար հարկավոր  է ֆիզիկական   պատրաստվածություն, քանի որ նախ   որոշակի  հատված  անցնում  էնք  քայլարշավով  ճանապարհ   չլինելու  պատճաոով , իսկ  քայլարշավի   տարածքը   ընդգրկում է  լեռներ  է քայլարշավի   համար միջին  բարդության, ինչպես նաև   հարկավոր  է ունենալ  լուսարձակ  ցանակալի է ճակատին ամրացվող, որպեսզի   ձեռքերը լինեն  ազատ , քանի որ  քարանձավի մեջ   կան հատվածներ, որտեղ  հարկավոր  է սողալ   կամ     բռնվելով առաջանալ:

Արջերի քարանձավ հետաքրքրության համար գնացի՞ք, թե մտահոգվում էք քարանձավի ճակատագրով:


Յուրաքանչուր հայ մարդու պարտքն է մտահոգվել քարանձավի ճակատագրով և ոչ միայն քարաձավի, այլ այն ամենի ինչ տվել է մեզ բնությունը և ժառանգել ենք մեր պապերից անկախ մասնագիտությունից և գործի բնույթից: Բնականաբար, նաև հետաքրքրության սահմաններում էլ է մարդ այցելում, քանի որ լսում է այդ մասին և ուզում տեսնել ու իմանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այն:

Ի՞նչ խնդիրներ արձանագրեցիք ,ի՞նչ եք կարծում ինչպես լուծել դրանք:

Չկա կոնկրետ վերահսկում, որի հետևանքով վանդալների զոհ է դառնում քարանձավը, քիչ են լավ պատրաստված և գիտակից ուղեկցորդները , որը պատճառ է դառնում քարանձավի ավիրմանը: Մուտքի մոտ կա դրվաց ճաղապատ դուռ, սակայն դուռն իր ֆունկցիան վաղուց կորցել է՝  հարակից պատի փլված լինելու պատճառով:Ամենից առաջ հարկավոր է ճշգրիտ վերահսկում իրականցնել, վերակառուցել դռանը հարակից պատը և վերահսկող մարմինների թույտվությամբ իրականցնել մուտքը դեպի քարանձավ: Որից հետո բարձրացնել ազգի` հատկապես երիտասարդության, բարոյահոգեբանական վիճակը: Սերմանել որ չի կարելի ջարդել ստալակտիտները, գրել իրենց անունները կամ իրենց ցայտուն սերը արտահայտել պատերին ու անգամ նկատելու դեպքում էլ նաղատեն ուրշներին ու ստիպեն այդ չանել:

Ներկայումս ի՞նչ վիճակի է տիրում արջերի քարանձավում:

Ներկայուս այն բավականին մոտ է իր բնական վիճակին, քանի որ նախ քչերը գիտեն դեպի քարանձավ տանող ճանապարհ և հետո փոքր ինչ բարդ է նրա բուն սրահներին հասնելու մուտքերը գտնելը, ինչը չէի ասի Մոզրովի քարանձավի մասին, որի վրա դրված դուռն էլ է վաղուց կորցրել իր ֆունկցիան և քարանձավը դարձել է հասանալի վանդալներին և բավական զգալի ավիրվածություն են հասցրել քարանձավին:

Ի՞նչ եք պատրաստվում առհասարակ անել բնապահպանության ոլորտում և ու՞ր եք հասել:

Ես ինձ բնապահպան չեմ համարում, քանի որ բնապահպանությունը կոնկրետ

ուղվածության և հստակ գործողությունների իրականցման համակարգ է, որ պահանջում է մասնագիտական մոտեցում, ի դեպ ինքնահռչակ բնապահպանները վերջին ժամանակներս շատացել են, որը որոշակիորեն ողջունելի փաստ է: Ես սրտացավ եմ բնության համար, որպես հայ մարդ և բնության սիրահար: Ես արշավորդ եմ:

Ի՞նչ խորհուրդ կտաք բնապահպաններին:

Խորհուրդ կտայի համակարգված և համախմբված լինեն, որոշումներ կայացնելուց, լինեն  աչալուրջ և չվազեն փառքի հետեվից:

Հարցազրույցը վարեց ՝

Մարիաննա Արշակյանը

Comments
Leave a Comment