Պատմա-աշխարհագրական ակնարկ

Ջերմուկ առողջարանային քաղաքը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթին, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքի բնակչության թիվը այժմ կազմում է 7500 մարդ: Վարչական տարածքը` շուրջ 5,50 հազար հեկտար: Երևանի հետ կապված մայրուղին կազմում է շուրջ 170կմ: Այժմ քայլեր են ձեռնարկվում քաղաքի առողջարանային, զբոսաշրջային համալիրը հարստացնելու և շուրջտարյա գործունեությամբ ապահովելու ուղղությամբ: Քաղաքը գտնվում է 39աստիճան 50 րոպե աշխարհագրական լայնության վրա, որտեղ արևը հասնում է համեմատաբար մեծ բարձրության /ամռանը արևի մաքսիմալ բարձրությունը հասնում է մինչև 73աստիճան 40րոպե, իսկ մինիմալը` ձմռանը` 23 աստիճան/:Այս բոլոր գործոնների շնորհիվ գեղեցիկ ու հաճելի է Ջերմուկի զով ամառը, և ավելի քան` գեղեցիկ ու բազմերան•` արևոտ աշունը: Իսկ ձմռանը ամեն ինչ ծածկվում է մեկ մետրից ավելի սպիտակաթույր ձյան շերտով, որին սակայն ուղեկցում է պարզ, կապույտ երկինքն ու աչք շլացնող արևը: Ջերմուկի հիմնական հպարտությունը հանքային տաք աղբյուրներն են, որոնք իրենց կազմով ու բուժիչ հատկություններով չափազանց մոտ են հայտնի Կառլս-բադյան հանքային աղբյուրներին:

Leave a Comment