Մոսկվա-Հայաստան կամուրջը կայացավ

 

“Բերեք մեզանից յուրաքանչյուրը կատարի իր ընտրությունը:
Ո՞վ ենք մենք: Նրանք, ովքեր կարող են հանգիստ նայել, թե ինչպես են մտնում մեր տները, թքում մեր հողի վրա և վերածում են այն աղբանոցի՞, թե այն մարդիկ ենք, ովքեր կարող են անել անհնարինը, որպեսզի դա տեղի չունենա: Ու՞մ կողմից ենք մենք: Այն մարդկանց, ովքեր ճիշտ չեն, բայց ունեն փող, թե այն մարդկանց, ովքեր ճիշտ են և ունեն շատ մեծ սիրտ:

Ու՞մ պետք է մենք հավասարվենք, նրանց ովքեր պատրաստ են վաճառվել և վաճառել մեր Հայրենիքը, թե նրանց, ովքեր պատրաստ են սարի պես կանգնել և պաշտպանել Հայրենիքի ամեն մի սանտիմետրը: Ի՞նչ  կարող ենք  անել մենք: Ուղակի նստել այստեղ և հուսալ, որ ամեն ինչ մեր փոխարեն իրենք կանեն, թե պատրաստ ենք պայքարել ճիշտ այնպես, ինչպես որ իրենք: Ի՞նչն է մեզ համար ավելի լավ: Թույլ տալ բռնաբարել մեր երկիրը, խմել նրա վերջին արյան կաթիլը, թե՞ պաշտպանել այն, ինչ մենք հիմա ունենք:
Ի՞նչն է մեզ համար կարևոր: Այսօր կուշտ և բավարարված լինել, իսկ վաղը որպեսզի մեր երեխաները Հայրենիք չունենան, թե՞ փրկենք մեր սերունդների ապագան: Ու՞մ հետնորդներն ենք մենք ի վերջո: Հայկ Նահապետի, թե՞ Բել Բռնակալի: Դժբախտությունը այն է, որ յուրաքանչուր հարցի մեջ դուք այլընտրանք եք փնտրում, դուք վստահ չեք կարող եք արդյոք օգնել, ուժերը կհերիքեն, թե՝ ոչ: Բայց հավատացեք, օգնել կարող է մեզանից յուրաքանչյուրը: Գիտեք, եթե մենք բոլորս համախմբվենք և լինենք միավորված, մենք սարեր շուռ կտանք և ազատագրենք Թեղուտը արնաշաղախ կացնից: Բոլորը ճչում են, որ ժամանակն է համախմբվել, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում են, որ ժամանակակից երիտասարդությունը լինի ցաքուցրիվ: Եվ թող այս ամենը չմնա ուղակի ամպագորգոռ բառերի տեսքով, ի վերջո բերեք համախմբվենք, չէ որ հարցը միայն Թեղուտի անտառները փրկելու մեջ չէ, այլ հարցը Հայաստանի փրկությանն է վերաբերում:
Ես ինքս ներկա եմ գտնվել Եղիայի հետ հանդիպմանը, բառերով չեմ կարող ցույց տալ այն ցավը, այն զգացմունքայնությունը և սրտացավությունը, այն մեծ սերը, որով խոսում էր Եղիան Թեղուտի մասին: Ինձ հատկապես շատ դուր եկավ հաղորդավարի այն բառերը, որ ներկայացրեց Եղիա Ներսեսյանին: Ես իմ օրագրում մի նշում կատարեցի. “Մարդ, ով եկել է Մոսկվա ցուցահանդեսով, բայց այն չեղյալ համարեց և որոշեց կիսվել ձեր հետ իր ցավով, որի անունն է Թեղուտ”: Նրա բառերը և տեսանյութերը մարդկանց ստիպեցին լաց լինել, անկախ տարիքից, նրանց ձայները դողում էին: Հատկապես նրա ելույթի այն հատվածում, երբ նա խոսում է ծառի մասին, որպես իրենց խմբի խորհրդանիշ:


“Ինքը չի մեռնելու, ժողովուրդ, այ խոսք եմ տալիս ձեզ, կտեսնեք նա ապրելու է դեռ հարյուր տարի և ավելի շատ…” Սա Եղիայի բառերն են:
Ելույթ ունեցավ մի մարդ, ով այդպես էլ չներկայացավ. “Մարդիկ, մի´ մոռացեք, մենք միայն հյուրեր ենք Երկիր մոլորակի վրա, ու՞մ տեղն ենք մենք մեզ դրել, տեր ու տրիակալի՞, մենք ոչի´նչ ենք, մենք գնացող ենք, սա Իրենց մոլորակն է, Իրենց տունը, Կենդանիների և Բույսերի տունը, ովքեր եկել են մեզանից ավելի վաղ, ու կգնան մեզանից հետո: Սա Բնության տունն է և մենք իրավունք չունենք այն ավիրելու, կործանելու և ոչնչացնելու…”
Լսարանից ձայն լսվեց. “Ինչո՞վ մենք կարող ենք օգնել”: Ինչին էլ Եղիան տվեց պատասխան. “Անկեղծ սիրեք հայրենիքը, ԱՂՈԹԵՔ նրա համար, նա ձեր կարիքն ունի…”
Ես սիրում եմ քեզ Հայաստան…Ես աղոթում եմ քո համար Թեղուտ: Մենք կփրկե´նք քեզ…

Արևիկ Ամիրաքյան “Մենք”

Leave a Comment