Մարդ- բնություն իտելեկտուալ խաղ

Շրջակա միջավայրի հարցերի ընդգրկմամբ ինտելեկտուալ խաղի անցկացման անցած տարի հիմք դրված ավանդույթի համաձայն Եղվարդ երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն և Եղվարդի Օրհուս կենտորնը անցկացրին Մարդ-բնություն խորագրով ինտելեկտուալ խաղ: Եթե անցած տարի խաղն անցկացվել էր միայն Եղվարդի 3 դպրոցների թիմերի միջև, ապա այս տարի այն առավել ընդգրկուն էր: Խաղն ընթացավ 5 թիմերի միջև, որոնց թվում էին Եղվարդի ուսանողության «Գալեր»,  Նոր հայկական տիպօրինակ ՀԿ «Սկարպիոնս», Հանուն Հայաստանի հարատևության շարժման «Բարեպաշտ սերունդ», ՀՀԿ Նաիրիի շրջանի ուսանողական խորհրդի «Նաիրի» թիմերը, Եղվարդի ավագ դպրոցն էլ ներկայացել էր անցած տարվա խաղի հաղթող՝ «Արևներ» թիմով: Ինտելեկտուալ խաղն ընթացավ թեժ պայքարի մթնոլորտում: Ակտիվությամբ հատկապես աչքի ընկան «Արևներ» և «Սկարպիոնս»

թիմերը, ուսանողության միայն արական սեռի ներկայացուցիչներից կազմված «Գալեր» թիմի անդամներն էլ շողացին իրենց փայլուն գիտելիքներով ու տրամաբանելու կարողությամբ: Հենց վերջինս էլ ճանաչվեց լավագույն թիմը: Ժյուրիի կազմը ներկայացնում էին ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի Բնապահպանական ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ա. Մխիթարյանը, «Առանց դեպրեսիայի մարդիկ» ՀԿ նախագահ Ա. Հակոբյանը և Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող Մ. Չաքրյանը:

Նմանատիպ միջոցառումների անցկացումն անչափ կարևորվում է նաև այս կերպ Շրջակա միջավայրի հարցերի վրա երիտասարդության ուշադրությունը սևեռելու, նրանց նոր գիտելիքներ հաղորդելու,  ինչպես նաև դրանց ձեռքբերմանը մղելու առումով:

Բոլոր թիմերն էլ պարգևատրվեցին նվերներով, պատվոգրերով ու գովասանքի խոսքերով:

Միջոցառմանն աջակցել են Բնապահպանության նախարարությունը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, ՀՀԿ Նաիրի շրջանի ուսանողական խորհուրդը:

 

 

Leave a Comment