Աղոթելն արդեն թույլտվությա՞մբ է…(տեսանյութ)

Արծվանիկի պոչամբարը տեսնելուց հետո ակամայից սարսուռ ես ապրում… Իսկ երբ նայում ես Հայաստանի քարտեզի ճիշտ հակառակ կողմ, հասկանում ես, որ ևս մեկ վերք Լոռիում ենք ունենալու: Ահա այն ինչ սպասվում է Թեղուտին, եթե չկանգնեցվի այս ամենը և չգտնենք այլընտրանքային լուծումներ Լոռվա այս համայնքների համար:

Թեղուտի պարքարը սկսվել է 2007 թվականից և մի քանի օր առաջ այն մեծ թափ առավ: Հունվարի 15-ին մեկնեցինք Թեղուտ:
Տեսարանը սարսափելի էր միանգամից ջարդի ու եղեռնի հոտ էր գալիս փրթված ծառերի տեսարանից: Հանքում աշխատողներն էլ իրենց հերթին էին դուրս եկել ցույցի: Շուրջ 250 բնապահպաններին հանդիմանելով գրանտակերության մեջ: Ասեմ, որ մենք  ինքներս էինք հոգացել մեր ճանապարհածախսը, բայց այ իրենք ու՞մ հրահանգով էին այնտեղ…

Արշավի ընթացքում ծանոթացա մի քանի գյուղացու հետ, ովքեր այլևս ցանկություն չունեին շարունակել այդպես աշխատել, ինչպես հատուկ է մ.թ.ա. ճորտատիրական դասակարգերում: Այստեղ կա հոյակերտ եկեղեցի, բայց այնտեղ մուտքը թույլտվությամբ է միայն , մինչև որ կստուգեն բոլոր փաստաթղթերը` ծննդականից մինչև մահվան վկայական: Զարմանալու բան չկա, սիրելիներս, եթե այստեղ գերեզմանոցն է ընդհատակ ջնջվել ու ոչ ոք չի իմացել, ապա աղոթելն էլ անձնագրով պիտի լինի:

Մնացածը` տեսանյութերում…

 

Comments
Leave a Comment