JERMUK
Ջերմուկում «Երիտասարդական կենտրոն»-ի և քաղաքապետարանի ջանքերով ըմպելասրահին կից տարածքում բացվել է եռօրյա ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված են տեղաբնակ արվեստասեր երիտասարդների ձեռքի աշխատանքները` խոսուն գունախաղով նկարներ, պատկերազարդ քանդակներ, զարդեր, հուշանվերներ և այլն: «Մեր նպատակն է խթանել երիտասարդության ստեղծագործական մղումները և օգնել, որպեսզի տաղանդները բացահայտվեն: Ի՞նչ իմանաս, գուցե նրանցից շատերը մի օր դառնան անվանի արվեստագեներ»,-նշեց «Ջերմուկի Երիտասարդական կենտրոն»-ի ղեկավար Անուշավան Խաչատրյանը:
Երիտասարդները որոշել են ստացված հասույթը տրամադրել նոր պարագաների ձեռքբերմանը: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են հիմնականում Ջերմուկի միջնակարգ դպրոցների աշակերտները, որոնց մեծ մասը հաճախում է Արվեստի մանակական դպրոց և մասնագիտական դասեր ստանում: Արվեստի շունչն ու ոգին փոխանցվել է նաև մի խումբ փոքրիկների , ովքեր, ոգեշնչվելով ավագ սերնդի ձեռքի աշխատանքներով, փորձում են տեղում նկարել: .