Քաջարանց գյուղը օգնության է կանչում

Շաբաթներ առաջ Սյունիքի մարզում էի… Նպատակը Քաջարանց գյուղի բնակիչներին “Գերակա հանրային շահ ” ֆիլմը ցուցադրելն էր և  կազմակերպել  քննարկում Օրհուս կենտրոնում: Երբ հասանք Քաջարան , արդեն մթնել էր. գյուղացիները հավաքվել էին գյուղապետարանի փոքրիկ սենյակում անհամբեր մեզ էին սպասում: Ֆիլմի ցուցադրությունից հետո սկսվեց բուռն քննարկուներ:

Հաջորդ առավոտյան այցելեցինք Քաջարանց` նոր նկարահանումներ կատարելու: Ինձ մոտ տպավորություն էր… որ գնացել եմ  գյուղի թաղման արարողության: Թող ինձ ներեն բոլոր Քաջարանցիները: Բայց  իրավիճակը շատ նման էր  մարդկանց ողջ- ողջ թաղելու ընթացքին: Գերակա Հանրային Շահ է համարվել 181 հա հողատարածք և տրվել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատին, որպես հանքավայր:

Գյուղացիները պատրաստ են արյան գնով պաշտպանել իրենց Աստծուց բաժին հասածած  հողակտորը: Հանքին տրամադրված սահմանն անցնում է  գերեզմանատան կողքով, ինչը վերջնականպես հունից հանել է  Քաջարանցիներին: Գյուղը սահմանամերձ է Նախիջևանին: Ինչպես գյուղացիներն են ասում, “մենք որ էստեղից գնանք, ով ա պահելու էս գյուղը: Հանձնենք թուրքերին  ինչ ա…

Ինչպես իրենք են իրենց անվանում, ՔԱՋ Քաջարանցիները չեն հանձնվի ինչ գնով ուզում է լինի…. Առանց մեկնաբանության ներկայացնում եմ  “Գերակա Հանրային Շահ 2” տեսանյութը: Հոսով եմ`  երրորդ սերիան նկարելու կարիք չի լինի: Կառավարությունն էլ անվավեր կհամարի այս չարաբաստիկ 627-ն որոշումը:

Leave a Comment