Էկոլուրի շնորհանդեսն Արմավիրում

Երեկ Արմավիր քաղաքում Էկոլուրը ներկայացավ հանրությանը Էկոլոգիական խնդիրներով: Կարգախոսը.”Եթե մտածում եք ձեր շրջակա միջավայրի մասին, ապա միացեք մեզ”: Ամենաակտիվ բլոգերական թեմաների, էջերի ու հեղինակների մասին զրույցը ոգևորեց արմավիրցիներին: Երիտսսարդներին ամենից շատ մտահոգում է մի հարց. արդյո՞ք գրելով կարող ենք հարց լուծել:

Ասեմ հետևյալը: Երբ առաջին հոդվածներն էին գրվում Թռչկան ջրվեժի մասին, ոչ ոք չէր պակերացնում`որտեղ  է գտնվում այդ ջրվեժը: Մեծ պայքարը և հետևողականությունը խնդրին  լուծեցին այս հարցը: Համացանցում գրվեց Թռչկանի հաղթանակի պատմությունը:

Հիմա մեզանից յուրաքանչյուրը երբ Թռչկան է լսում կամ  փնտրում համացանցում,  այնքան տեղեկատվություն է բերում, որ չգիտես որը կարդալ: Մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր լսել այդ գեղատեսիլ վայրի մասին, իսկ հիմա այն հայտնի է և արդեն փրկված է:

Շնորհանդեսից հետո մոտեցան տասնյակ երիտասարդներ և ցանկություն հայտնեցին գրել իրենց հուզող խնդիրների մասին: Դե, ակտիվ երիտասարդ բլոգերներ, ինչու չէ նաև մեծահասակներ, այսուհետ Արմավիրի ճակատագիրը ձեր իսկ ձեռքերում է :Գրեք պատմությունն այնպես, որ մեր հետագա սերունդները կարդալու բան ունենան: Սպասում եմ ձեր հետաքրքիր և անկեղծ պատմություններին: Հարգանքներով` Էկոլուրի մոդերատոր` Թեհմինե Ենոքյան

Comments
  • Mariana says:

    Թեհմինե ջան հույսով եմ, որ ավելի շատ ու շատ մարդիկ կմիանան Բլոգին,եւ հանրությանը կներկայացնեն իրենց խնդիրները,այդպիսով կտեղանանք նաև ուրիշ քաղաքների ,գյուղերի խնդիրների մասին

Leave a Comment