Անկախության 20-ամյակ

  Անկախության  20-ամյակին  նվիրված միջոցառումներ  անցկացվեցին նաև  Ջերմուկ համայնքում: <<Ջերմուկի   երիտասարդական  կենտրոն>>-ը  Ջերմուկի  քաղաքապետարանի  աջակցությամբ  կազմակերպել  էր  մի շարք  միջոցառումներ:  Երիտասարդները   առավոտյան  քայլերթով ուղվեցին դեպի   զոհված  ազատամարտիկների հուշարձան,  որտեղ  ծաղկեպսակ դրեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատագրական պայքարում զոհվածների հիշատակին:   Այնուհետև  քաղաքում բաժանվեցին  թռուցիկներ, որոնք  պարունակում  էին` Երևանի օրվա, համաշխարհային   հրադադարի  և անկախության օրվա մասին տեղեկատվություն: Թռուցիկների մեջ նշվում էր նաև  երեկոյան կայանալիք  կինոդիտման –քննարկման մասին, որը պետք է տեղի ունենար Ջերմուկի սրճարաններից մեկում:  Ժամը 7-ին <<Երիտասարդական  կենտրոն>>ի անդամները  և  բոլոր ցանկացողները մասնակցեցին <<Արցախում  արևածագը խաղաղ է>>  ֆիլմի դիտմանը, որից հետո սկսվեց բուռն քննարկում  նշված ֆիլմի, անկախության` որպես գաղափարի , և հայրենասիրության մասին: <<Ջերմուկի  երիտասարդական  կենտրոնը>> իր շնորհակալությունն է  հայտնում Ջերմուկ քաղաքային համայնքի  ղեկավարին  և  քաղաքապետարանին օգնության և  աջակցության համար:

Leave a Comment