«Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը թեպետ ոչ լիարժեք, բայց սկսեցին աշխատել

 

Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի  2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը թեպետ ոչ լիարժեք, բայց սկսեցին աշխատել:  «Դիլիջան» ազգային պարկի լինքը գործում է ամբողջությամբ, իսկ Սեւանինը բացվում է անընթեռնելի տառերով, սակայնթույլ է տալիս այդ անընթեռնելի տառերով լինքերի վրա սեղմելով կարդալ  ազգային պարկի 2007 – 2011թթ. կառավարման պլանը, նայել քարտեզները եւ այլն: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 22-ին «Ինչու՞ բնապահպանության նախարարության կայքում չեն գործում «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը» վերնագրով հաղորդագրության մեջ գրել էի, որ վերոնշյալ լինքերը չեն գործում: Հաղորդագրությանն արձագանքեց Բնապահպանության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը` գրելով, որ «տեղյակ է պահվել համապատասխան մասնագետին հարցը կարգավորելու համար: Այս պահին Սևանի լինքը բացվում է, մյուսը կկարգավորվի: Շնորհակալություն տեղեկացնելու համար»: Չնայած դեռ Սեւանի էջն ամբողջությամբ վերականգնված չէ, այնուամենայնիվ, շնորհակալություն պարոն Արծրուն Պեպանյանին` արձագանքելու եւ հետեւողականություն ցուցաբերելու համար:

Leave a Comment