Վարդերի գողտրիկ բուրաստան

 

Այս տարվա գարնանը Բուսաբանական այգում բացվեց վարդերի կոլեկցիոն հողամասը: Այգու անմշակ եւ աղբով լցված տարածքը մաքրվեց, եւ տնկվեցին վարդի 20 սորտերի 1100 տնիկիներ: Վերջերս այգի կատարած այցիս ժամանակ ուրախությամբ տեսա, որ հողամասը վերածվել է
վարդերի գողտրիկ բուրաստանի: Վարդերը ծաղկել էին, երփներանգ շողշողում էին արեւի ճառագայթների ներքո  եւ իրենց անուշ բույրն էին տարածում շրջակայքում:

Leave a Comment