Վանա կատուն՝ “հայկական բրենդ” (տեսանյութ)

Վանա կատուն՝ “հայկական բրենդ” համարվող կենդանին կարող է կա՛մ վերանալ, կա՛մ վերածվել թուրքական տեսակի: Վանա կատուներ Անգլիայում հայտնվել են դեռեւս 1955 թվականից: Երբ բրիտանացի լրագրող Լորա Լաշինգտոնը եւ լուսանկարիչ Սոնյա Հոլիդեյը Թուրքիա են մեկնել ռեպորտաժ պատրաստելու համար, նրանց գրավել է ջրի նկատմամբ մեծ սեր ունեցող հյուրանոցի կատուն:

Հենց նրանք էլ Անգլիայում վանա կատուների բուծարան են հիմնել: Լորա Լաշինգտոնի եւ Սոնյա Հոլիդեյի գործն այսօր շարունակում է Նիքի Գոլտերը: Նա այս օրերին առաջին անգամ Հայաստանում է եւ իր Վանա 21 կատուներից 4-ին բերել է` մեր երկրում ապրող տեսակը լավացնելու համար: “Ուզում եմ անել այն, ինչ կարող եմ, որպեսզի այս տեսակը շարունակի գոյություն ունենալ։ Ցանկանում եմ վանա կատվին վերադարձնել Հայաստանին` այն երկրին, որին այս կատուն իրականում պատկանում է: Սա ավելի քանի 2000 տարի գոյություն ունեցող տեսակ է, եւ բնության հրաշքներից մեկն է”,- ասել է կենսաբան Նիքի Գոլթերը:

2000 տարի գոյատեւած վանա կատվից այսօր ամբողջ աշխարհում մնացել է շուրջ 2000-ը: Կատվի այս տեսակը Կարմիր գրքում էլ է գրանցված՝ որպես վերացող: Հայաստանում, պարզվում է, այս խնդրով զբաղվող կա: Իրինա Թադեւոսյանը “Վանա կատուների միության” նախագահն է: Նա նշում է, որ հայերն կարծիքն են, թե վանա կատուն տարբեր գույնի աչքեր ունեցող կատուն է: Իրականում՝ դա պարտադիր հատկանիշ չէ: Այս կատուն կարող է ունենալ երկու դեղին, երկու կապույտ կամ մեկ դեղին ու մեկ կապույտ աչք: Կարեւորը մարմնի կառուցվածքը, նարնջագույն ականջները, պոչը եւ բնավորությունն են: Իրինան շեշտում է, որ Թուրքիայում հիմա իսկական վանա կատվին բուծում են անգորական տեսակի հետ, կամ հենց այդ տեսակին ներկայացնում որպես վանա կատու եւ բարձր գնով վաճառում:

Վանա կատուներ Չարլին, Ալիսան, Ալթիմեթն ու Վասպուրան Լոնդոնից են եկել եւ Հայստանում են ապրելու։

Վանա կատուները կատվազգիներից միակն  են, որ շատ են սիրում ջիր հետ շփումը: Նրանք նաեւ ունեն բնավորության հատուկ գծեր` շատ հավատարիմ են, մարդամոտ, խելացի, որոշումներ կայացնող եւ իհարկե, հարգալից:

Այսօր “Վանա կատուների միությունը” փորձում է պահպանել այս տեսակը, որպեսզի նրանք չարժանան Վանի մրոտ հավի, ղարաբաղյան ձիու եւ հայկական գամփռի ճակատագրին, այսինքն` չվերանան:

Երկիր Մեդիա

Հ.Գ. Վայոց Ձորի մարզում` Գնդեվազ գյուղում նույնպես Վանակատուներ շատ են եղել: Սակայն հիմա մնացել է միայն մեկը:

Մարիանա Արշակյան

Comments
  • Շուշանա says:

    Բարև
    Եա շատ զարմացա երբ կարդացի Վանի կատուների մասին,որովհետ ես ապրում եմ Իսրաելում և մոտ մի ամիս առաջ ինձ մի կատու հյուր եկավ շատ գեղեցիկ, սպիտակ գույնի մի աչքը կապույտ մյուսը կանաչ:Երևի արյունը քաշել է:Հիմա ինձ մոտ է ապրում:

Leave a Comment