Վանաձորում ծառահատմանն այլընտրանք են գտել

Վանաձորում ծառահատմանն այլընտրանք են գտել: Տաշիր պիցցան որոշել է չկտրել ծառը, այլ պարզապես ընդգրկել պիցցայանոցի կազմի մեջ: Ծառը շինության միջով վեր է բարձրանում, կտուրից դուրս գալիս եւ իր թեւրը փռում պիցցայանոցի վրա: Պետք է խոստովանեմ, որ այս տեսարանն ինձ շատ զարմացրեց: Առաջին անգամ է, որ կառուցապատողը նման մոտեցում է ցուցաբերում ծառի նկատմամբ, մինչդեռ Երեւանում շատ հաճախ ծառերը կտրում են, որ խանութի եւ զվարճանքի օբյեկտի արտաքին տեսքը բոլորին լավ երեւա:

Մեկ այլ շինության դեպքում էլ, տանիքի որոշ թիթեղներ հանել էին, որ ծառերին չխանգարեն: Ծառերի նկատմամբ նման վերաբերմունք վաղուց չէի տեսել:

Leave a Comment