Մեչինոսեց

Դժվար է գտնել գրականություն  ,որտեղ ներկայացված  են ակվարիումային ձկները: Այդ պատճառով ուզում եմ օգնել այն մարդկանց, ովքեր այդ գրականությունը չեն գտնում: Մեչինոսեց- հայրենիքը` Կենտրոնական  Ամերիկան է, հանդիպում է  9սմ երկարությամբ անհատներ:  Ապրելու համար ակվարիումի երկարությունը պետք է լինի  50սմ  և ավել:Ջրի ջերմաստիճանը կարող է լինել  18-28   աստիճան :Սիրում է լողալ  ակվարիումի  բոլոր մակարդակներում :Ակվարիումի ջուրը պետք է լինի մաքուր  և պետք է փոխվի  երկու շաբաթը մեկ  1/5  մասով :Նրան պետք է կերակրել օրվա ընթացքում  չորացրած ,կենդանի և  բուսական  կերերով:

Էգը և արուն իրարից տարբերվում են  արույի կարմիր պոչով:Ջրի կոշտությունը պետք է լինի 10 միավորից բարձր:Բազմացման ժամանակ   ջրի կոշտությունը պետք է ավելի բարձրացնել:Կենդանածին է :Ձագերը ծնվելուց հետո   անմիջապես պետք է բարձրանան վերև  և լողափամփուշտը   լցնեն օդով տեսակարար կշիռը բարձրացնելու համար ,այլապես նրանց մահ է սպասվում :Դրա համար ակվարիումը չպետք է շատ խորը լինի ,մինչև  30սմ:

Leave a Comment