Ինչու՞ բնապահպանության նախարարության կայքում չեն գործում “Սեւան” եւ “Դիլիջան” ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը խոտաններով է աշխատում: Կայքում չեն գործում երկու հատուկ պահպանվող տարածքների՝ “Սեւան” եւ “Դիլիջան” ազգային պարկերի  2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը: Հարց է առաջանում, արդյոք դա տեխնիկական խոտան է, թե պարզապես այդպիսով փորձ է արվում չներկայացնել, թե    2007 – 2011թթ. “Սեւան” եւ “Դիլիջան” ազգային պարկերը ինչ պլաններով են կառավարվել:

“Սեւան”  ազգային պարկի պահպանության ներքո են բարձրալեռնային լճային էկոհամակագը, էնդեմիկ բույսերը, ձկները և այլ կենդանիներ, չվող ջրաճահճային թռչունների հանգստավայրը:

“Դիլիջան” ազգային պարկի պահպանության ներքո են hաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառները, կենու եզակի պուրակը, բնական և պատմաճարտարապետական հուշարձաններ, 902 տեսակի անոթավոր բույսեր, 172 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

Նշենք, որ ‹‹‹‹Դիլիջան›› ազգային պարկի կառավարման պլան 2007 – 2011 թվականներ››, ‹‹‹‹Սևան›› ազգային պարկի կառավարմանպլան 2007 – 2011 թվականներ›› չգործող լինքերը գտնվում են Բնապահպանության նախարարության www.mnp.am կայքի “Հատուկ պահպանվող տարածքներ” բաժնի “Ազգային պարկեր” էջում:

Comments
  • Արծրուն Պեպանյան says:

    տեղյակ է պահվել համապատասխան մասնագետին հարցը կարգավորելու համար: Այս պահին Սևանի լինքը բացվում է, մյուսը կկարգավորվի: Շնորհակալություն տեղեկացնելու համար

Leave a Comment