Թռչկանասեր երիտասարդությունը չի լռում…(տեսանյութեր)

Երկու բնապահպանական դեսանտներ Հայաստանի երկու կարևորագույն կետերում` մի խումբ` ջրվեժի մոտ, մյուս խումբը` բնապահպանության նախարարության մոտ: Ողջ երկիրը ուշի ուշով հետևում է` ինչով կավարտվի այս  բնապահպանական պայքարը կառավարության և ակտիվիստների միջև: Թռչկան ջրվեժի  տարածքից երիտասարդները չեն պատրաստվում  հեռանալ, մինչև որ օրենքով սահմանված կարգով  չարգելվի ջրվեժի տարածքում  շինարարական աշխատանքներ  կատարելը:

Այս օրերին ջրվեժի տարածում գիշերող երիտասրադները հասցրել են բազմաթիվ երգեր հորինել և Թռչկանի հիմնը գրել:

Իսկ Երևանում թեժ պայքար է գնում: Ակտիվիստները, չնայած այն հանգամանքին, որ ծանր տեխնիկան հեռացվել է ջրվեժի տարածքից, անուամենայնիվ մեծ ոգևորությամբ ակցիա են կազմակերպել բնապահպանության նախարարության շենքի մոտ`  ևս մեկ անգամ ապացուցելով, որ չեն նահանջելու մինչև հստակ որոշում չկայացվի և վերջնականապես հարցը չփակվի:


Leave a Comment