Եղվարդում նշվեց երիտասարդության համաշխարհային օրը

1945 թվականից ի վեր նոյեմբերի 10-ը համարվում է երիտասարդության համաշխարհային օրը: Այս օրը նշվեց նաև Եղվարդ քաղաքում <> երիտասարդական- բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպվեց դաս` ավագ դպրոցի 12-րդ դասարանի երիտասարդների համար, որտեղ շնորհանդեսի միջոցով ներկայացվեց ՀԿ-ի, Երիտասարդ ակումբների դաշնության, Եղվարդի Օրհուս կենտրոնի գործունեությունը, և մեր երիտասարդների կարևորությունը հասարակական կյանքում: Դասի ավարտից հետո կազմակերպվեց Fleshmob դպրոցի բակում: Երիտասարդների մասնակցությամբ հավերժության սիմվոլը պատկերվեց, որը խորհրդանշում էր <> երիտասարդ մնալու գաղափարը:

Leave a Comment