S.O.S. Սևան հիմա կամ երբեք…(տեսանյութեր)

Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն ասաց .«Մենք չենք հասցնում մեր կառավարության հետևից իրենց փչացրածն ուղղել: Եթե նույնիսկ կառավարության ինչ-որ որոշում է փոխվել, ապա դա այնպես չի փոխվել, որ հաջորդ քայլ չի լինելու…»

Դեռ Թռչկանի ջրվեժի շուրջ առաջացած կրքերը չէին մարել, սկսվեցին նորերը: Թերևս S.O.S. Սևան հայտարարելը այսօր օրհասական է Հայաստանի համար: “Չկա  Սևան, չկա և Հայաստան”`  սա է այսօրվա բնապահպանների և բոլոր ակտիվիստների քննարկման թեման, ինչպես նաև համայն հայության կոչը և պահանջը:

Հերթական տեղեկատվական կրակահերթն է սկսվել: Բոլոր լրատվական ծառայությունները խոսում են այս մասին, ու պետք է շարունակել խոսել և պահանջել: Թե խոսքը ինչի մասին է առաջարկում եմ դիտել տարբեր լրատավական ծառայությունների նկարահանած տեսանյութերը և բնապահպանների կարծիքները:

Leave a Comment