“Երկիրը շարժման մեջ” –բնապահպանական ակցիա Ստեփանավանում


Սեպտեմբերի 24-ին ողջ աշխարհը նշում է` “Երկիրը շարժման մեջ” միջազգային օրը:

Ստեփանավանի Օրհուս կենտրոնը այդ օրվանը նախապատրաստվեց կոչ անելով բոլորին միանալ:Նախապես երիտասարդների հետ կազմակերպվեց դասընթացներ,  որոնց ընթացքում  կենտրոնի համակարգողը  և կամավորները մասնակիցներին տեղեկացրեցին     նախապատրաստվող միջոցառումների մասին, առանց վառելիքի օրվա մասին: Մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները, նրանց կողմից  պատրաստվեց ցուցանակներ, որում նշված էր` շարժվել առանց վառելիքի,  թույլ չտալ ածխաթթու գազի ավելացմանը, որը խիստ վտանգավոր է առողջության համար:

 

Այդ օրը հարյուրավոր քաղաքներ և հազարավոր մարդիկ շարժվում են առանց ավտոմեքենաների, ամենուրեք ցուցադրվում և քարոզվում են  մեքենային փոխարինող տրանսպորտի այլընտրանքային միջոցներ: Սեպտեմբերի 24-ին կազմակերպվեց ակցիա, որի մասնակիցները հեծանիվներով` ցուցանակներով շրջեցին Ստեփանավան քաղաքի փողոցներով, առանձնակի կանգ առնելով Ստեփանավանի Ստեփան Շահումյանի հրապարակում` քաղաքապետարանի դիմաց, քաղաքային այգում և այլն :

 

 

 

 

 

Մանյա Մելիքջանյան

 Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող

Leave a Comment