Ռոբերտ Գրիգորյանը, Լեռնաձորի դպրոցը և իրենց թանգարանը

Լեռնաձորի դպրոցում մի հիանալի անկյուն կա…  Այստեղից դպրոցի փոքրիկ աշակերտները երբեմն փոքր  գտածոներ են վերցնում և բերում իրենց դպրոցի տնօրենին…

“Ամեն անգամ որ գալիս են իմ սենյակ, ասում են, թե տես ընկեր Գրիգորյան անտառից գտանք բերեցինք: Գիտեն, որ իմ դարակում միշտ համեղ կոնֆետներ եմ պահում, ասել եմ` ով նոր հնաոճ իրեր գտնի բերի , իրեն կոնֆետներ եմ տալու…”

Ծիծաղելով պատմում է նա  և ուղեկցում դեպի թանգարան: Ռոբերտ Գրիգորյանը  շատ է սիրում իր աշակերտներին, աշակերտներն էլ` իրեն: Այս բարի ժպիտով մարդը աչքի լույսի պես է պահում թանգարանը, խնամքով բացում է դուռը և բոլոր հյուրերին ցուցադրում ամեն մի մանրուք: Այստեղ են պահվում հին դազգահներ, արդուկներ, կնիքներ, թել մանելու զանազան առարարկաներ, տրեխներ….

Թանգարանը հիմնադրվել է 1973 թվականին, հենց Ռոբերտ Գիրիգորյանի նախաձեռնությամբ, այստեղ հեթանոսական ժամանակաշրջանի զենքեր ու գործիքներ են պահվում: Պատին փակցված է մի կնոջ նկար,  ով  հավաքել է հին երգերի շարան,  բոլորը անգիր երգել է: Երգերի բառերը  բառբառով են այժմ դրանք կարդալիս գրեթե չես հասկանում բառերի մեծամասնությունը: Ռոբերտ Գրիգորյանը այս բոլոր երգերը հիշում է և պատմում, որ իր տատին էլ ժամանկին երգում էր այս երգերը…

Մի յուրօրինակ մարդ է Ռոբերտ Գրիգորյանը, ինչպիսին էլ նրա դպրոցն է, աշակերտները և թանգարանը:

Leave a Comment