ՊԱՀՊԱՆԵՆՔ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԸ Մեր և գալիք սերունդների համար: Բնպահպանական ակցիաներ Ստեփանավանում

Թռչկան ջրվեժը Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի վրա եւ իր բարձրությամբ առաջինն է Հյաստանում: Լոռվա այս մարքարիտը հայտնի է իր ջրառատությամբ` ջրի միջին ծախսը կազմում է 1,18 խմ/վրկ., միջինը մեկ վայրկյանում 1,18 տոննա ջուր է թափվում Թռչկանի ջրվեժից: Այս ցուցանիշով նույնպես Թռչկանը առաջինն է Հայաստանում: Այսօր Թռչկանի ճակատագիրը վտանգված է, ՀԵԿ-ի կառուցման դեպքում խաթարվում է ջրվեժի գոյության ամենահիմնական բաղադրիչի՝ ջրի քանակությունը, որը, փաստորեն, ամենաուղղակի բացասական ազդեցությունն է ջրվեժի վրա:

Կոչ ենք անում բոլորին , բոլորին ` ՊԱՀՊԱՆԵԼ ԹՌՃԿԱՆԻ ջրվեժը մեր և գալիք սերունդների համար, այսօր դա մեր բոլորի քաղաքացիական պարտքն է: Ստեանավանի Օրհւս կենտրոնը սեպեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքւմ կազմակերպել է աքցիաների շարք նվիրվաժ` Թռչկանի պահպանությանը:Ակցիաները  ունեցան բազմաթիվ արձագանքներ, բնակիչները իրենց պատրաստակամությունն են հայտնում կանգնել մեր կողքին`  պահպանել <Թռչկան> ջրվեժը:

Նյութի հեղինակ`

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյան

Հ.Գ. Էկոլուր:

Այս թեմային անդրադառնում են  տարբեր հեռուստաընկերություններ, տալիս են բազմաթիվ մեկնաբանություններ, տեղի են ունենում ակցիաներ տարբեր քաղաքներում`բազմապիսի և բազմաբովանդակ, ընդհուպ մինչև նախարար, բայց դեռ Թռչկանի վիճակը շարունակում է մնալ նույնը…

Leave a Comment