Հանրահայտ գնդեվազյան վանակատուների ընտանիքը


Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը):Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը՝ տարբեր գույների են: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Նորածին կատվիկների աչքերը լինում են գորշագույն: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և 40 օրականում ստանում է վերջնական գույնը:  Կա տեղեկություն, որ վանակատուները բազմանում են միայն  Թուրքիայում: Ուզում եմ նշել, որ մեր հայտնի վանակատուն ունեցել է երեք ձագուկ, որոնք մոր կրկնօրինակն են և ապրում են Հայաստանի տարածքում` Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղում: Նրանց խնամում  են մեծ հոգատարությամբ: Ձագուկներն արդեն երկու ամսական են, սիրում են խաղալ թելերի և ծղոտե առարկաների հետ: Չեն հրաժարվում մսեղենից և համեղ ուտելիքներից:

Ինչպես տեսնում եք, նրանք իրենց շատ լավ են զգում Հայաստանում, առաջարկում եմ Վանակատուներին բերել Հայաստան և վերաբնակեցնել Սևանալճի հարակից տարածքներում, չնայած, որ Գնդեվազում էլ նրանք իրենց վատ չեն զգում:

Տեսնես Սևանակատուներ պատմության մեջ եղել են, թե նոր պետք է անվանվեն:)

Comments
  • Mariana says:

    Թեմուշ ջան շատ լավ ես նկարել ,ուղղակի խոսքեր չունեմ ասելու:Ասեմ որ այս տեսակից Գնդեվազում 5 հատ կար,բայց մնացել ե միայն մեկը` մեր Վանակատուն :Ձագերը արդեն շատ են մեծացել և հույս ունենք որ նման կլինեն իրենց Մայրիկին:

Leave a Comment