Կապանի Ողջի գետի վիճակը անհանգստացնում է բնակչությանը (տեսանյութ)

Կանանց Ռեսուրս կենտրոնի ՀԿ նախագահը անհանգստացած է` ինչպես փրկեն Ողջի գետն աղբից: Ինչպես նշում է նա, քաղաքապետարանը լուծել է քաղաքի աղբի տեղահանության հարցը, բայց արի ու տես, որ բնակիչները չգիտես ինչու աղբը տնից հեռացնելու լավագույն տարբերակը մոտակա գետն են տեսնում: Այս մասին խոստովանում են հենց կապանցիները, բայց արդյունքում չեն կարողանում հեշտ տարբերակից հրաժարվել:
Ինչպե՞ս վարվել այս դեպքում, ինչպես դաստիարակել բնակիչներին, որպեսզի արատավոր սովորությունից հրաժարվեն և իրավիճակը փոխվի: Էկոլուրի հետ հանդիպման ժամանակ իր առաջարկներով հանդես եկավ ՀԿ նախագահը:

Leave a Comment