Թափառող շները տուն են ուզում

Եղվարդում շատ են թափառող շները: Կառավարությունը լուծում է այդ խնդիրը`  սպանելով շներին, որին մենք դեմ ենք: Փողոցային շները մեծ վտանգ են ներկայացնում: Օրվա տարբեր ժամերին գրանցվել են հարձակումներ մարդկանց վրա: Չկա համապատասխան օրենք, որը կարգելի կենդանիների սպանդը: Սպանդը չի նպաստում թափառող շների քանակի նվազմանը, քանի որ ավելի արագ են սկսում բազմանալ: Բացի այդ, շներին սպանելով, շենքերը լցնում են առնետներով: Թափառող շների հիմնախնդիրը մեծ կարևորություն և լրջություն է առաջացրել Եղվարդում, քանի որ շներին անհատական և խմբային հարձակումները մարդկանց սպառնում են օրվա բոլոր ժամերին: Քաղաքում ամեն քայլափոխի հնարավոր է հանդիպել թափառող շների ոհմակների, որոնց առկայությունը բնակչությանը լուրջ անհանգստության տեղիք է տալիս:

Մենք առաջարկում ենք ստեղծել շների կացարաններ, վերահսկել ու խնամել դրանց:

Leave a Comment