Անունը մնացել է զբոսայգի

Արմավիրի միակ քաղաքային զբոսայգուց միայն անունն է մնացել: Զբոսայգու տարածքը ոչ միայն շինհապարակի է վերածվել, այլև անապատի:

Չնայած այնտեղ , որտեղ շինարարությունն է իրականացվում, քաղաքային իշխանությունները գլխցավանքի մեջ չկնելու համար վաղուց էին մտածել և իրականացրել համապատասխան որոշումը, նոր հաստատված Արմավիր քաղաքի հատակագծով

այդ տարածքը զբոսայգու տարածք չի համավում: Իսկ ահա անապատացնելու նպատակը հեռահար միտք է: Եթե նկատենք, որ զբոսայգում մինչև շինարարական աշխատանքերը սկսվելը աղմուկ բարձացավ տարածքում կանաչ ծառերի հատման կապակցությամբ, ապա այս անգամ քաղաքապետի որդեգրած քաղաքականությունը լրիվ տեղին է:
Նախապես չորացնել, ծառերը ապա նոր վաճառել տարածքը, այսկերպ գոնե ծառահատման խնդիր չի առաջանա: Քաղային զբոսայգու միակ կանաչ հատվածը, որն աչքի է ընկնում, դա թանկարժեք զուգարանն է,

որը կառուցելու ժամանակ երեևի այգու կանաչ տարածքի հետ էր համադրվել, հիմա այն ավելի վառ կանաչ է երևում արմավիրցիների աչքին , քանի որ զբոսայգում միայն զուգարանն է կանաչ գույնը խորհրդանշում:

Leave a Comment