SOS Արգիճի

Սևան Ազգային պարկը պետք է հետևի Արգիճիի ձկնատեսակների պահպանմանը։Արգելի ձկնորսությունը, միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։ Այս տարի հարուստ ձկնային վերարտադրություն է եղել, եթե պահպանվի, ապա կմոտենա նախկին թվաքանակին։

Comments
  • Vardan Galstyan says:

    Սիրելի Թռչկանի ակտիվիստներ, վերջին ժամանակներս փոքր ՀԷԿ-երի կառուցումը
    ՀՀ-ում դարձել է աղետ Հայաստանի բնության համար. Փող վաստակելու մարմաջը
    կուրացրել է որոշ օլիգարխների. Մեկ տարի առաջ SOS Արգիճի նախաձեռնող խումբը
    նույն կարգավիճակում էր գտնվում, ինչ որ դուք եք այժմ. Արգիճի գետի և նրա
    Գայլաձոր վտակի համար պայքարը բազում փորձությունների առջև կանգնեցրեց
    խմբին, մենք չվհատվեցինք և հաղթանակով դուրս եկանք, նույնը ցանկանում ենք
    ձեզ. Միանալով ձեր արդար պայքարին կոչ ենք անում չվհատվել, Թռչկանը ձերն է,
    Թռչկանը բոլորինս է. Պետք է անհապաղ դադարեցնել շինարարությոնը. Մեր
    բնությունը մենք ստացել ենք մեր պապերից և պետք է անարատ պահպանենք ու
    փոխանցենք մեր ժառանգներին. Մենք ենք մեր բնության տերը.

  • Vardan Galstyan says:

    Արգիճի գետի գլխին կրկին սև ամպեր են կուտակվել…

    Արգիճի գետը Սևան թապվող ամենախոշոր և ամենաջրառատ գետն է, որը վերջին տարիներին մեծ փորձությունների է ենթարկվում : 2010 թ-ին փորձում էին նրա Գայլաձոր վտակը մայր գետից կտրել և ուղղել Վայոց Ձոր :
    Այս տարի /2012թ/ Արգիճի գետի գլխին կրկին սև ամպեր կուտակվեցին : Սկսվել է մի շինարարություն, որի հետևանքով կջրազրկվի գետի գրեթե 1/2 մասը (խաղտվում է գետի բնական կապը Սևանա լճի հետ): Նրա ափերին հռնդում են հզոր տեխնիկաները ` փոխում է գեղատեսիլ լանդշաֆտը:
    Այս շինարարությունից հետո ի սպառ կվերանա Կարմիր գրքում գրանցված ամառային արծաթափայլ իշխանի, կողակի, բախտակի պոպուլացիաների բնական վերարտադրությունը:
    Ըստ անօրեն ծրագրի` կառուցվում է Ջրէկ(Հէկ), որը հարցականի տակ է դնում մի քանի համայնքների ոռոգման հարցը :
    Զարմանալին այն է , որ կառույցը չի վերահսկվում ո’չ բնապահպանների, ո’չ էկոլոգների և ո’չ էլ ՀԿ-ների կողմից, ստեղծված իրավիճակից օգտվում են օլիգարխները : Ժողովրդական երկրում փողատեր օլիգարխներն են որոշումներ կայացնում և իրագործում ` մի կողմ թողնելով երկրի օրենքները :
    Ի՞նչ եք կարծում որևէ մեկին հետաքրքրում է , կամ տեղյա՞կ են , որ այսպիսի շինարարական ծրագիր է իրականացվում:

    SOS Արգիճի նախաձեռնող խումբ.

Leave a Comment