Սոթք, մենք ձեզ հետ ենք…

Դիլիջան քաղաքում, լսելով Սոթքում տեղի ունեցող դեպքերի, գյուղի աղտոտվածության և գետի ծայրահեղ կեղտոտ վիճակի մասին, դիլիջանցիները ի աջակցություն Սոթք համայնքի`հավաքել են մոտ 50 ստորագրություն ընդդեմ Սոթքի ոսկու հանքի ոչ էկոլոգիապես անվտանգ շահագործման գործընթացին:
Դիլիջանցիների վրդովմունքն առաջացրել է «GeoProMining Gold» ընկերության անօրինական գործունեությունը, որը մանրացնող-տեսակավորող սարքավորումը կառուցում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում:Հիշեցնենք, որ Սոտք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 19-ին` Սոտք գյուղում:Այն ինչպես Սոտք համայնքի տարածքը, այնպես էլ Սեւանա լիճը, որտեղ թափվում է Սոտք գետը, ծանր մետաղներով աղտոտելու բարձր ռիսկեր է պարունակում:

Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը հայտնեց, որ ընկերության հետ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Ես դիմել եմ ընկերությանը, եւ մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Իսկ շինարարությունն արդեն սկսվել է»,- ասաց նա:

Մասնակիցները եկան եզրակացության, որ «Geopromining Gold»-ը կառուցում է իսկական հարստացման ֆաբրիկա մանրացնող սարքի անվան տակ, ինչը խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանի ջրահավաք ավազանում:

Դիլիջանցիների օրինակը շատ փայլուն օրինակ է , եթե մեզանից յուրաքանչյուրը համախմբվի և փորձի պաշտպանել մյուսին, ապա ոչ ոք չի հանդգնի  աղտոտել բնությունը և այն փոքրիկ հողակտորը, որի վրա ապրում ենք բոլորս:




Leave a Comment