Նրանք ընդամենը ջուր են ուզում…

Ամեն ինչ կախված է մի կաթիլ ջրից…

Երբևէ եղել է, որ հայտնվեք մի վայրում, որտեղ ընդհանրապես ջուր  չկա, երկնքում կիզիչ արև է, իսկ ձեր բերանը չորացել է… Այդ ժամանկ որքան ես երազում  մի բաժակ սառը ջրի մասին… Աչքերիդ առջև միմիայն ջուր ես պատկերացնում, իսկ ծարավդ գնալով սաստկանում է… Մարդ արարածը կարող է առնվազն 3 օր ապրել առանց ջրի, իսկ բույսեր՞ը: Բույսերը մի քիչ երկար կարող են սնվել հողից, բայց նրանք էլ չեն դիմանում կիզիչ արևի ճառագյթներին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պոչեը լցնում է ոչ միայն պոչամբար, այլ նաեւ գետեր: Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող  Սյունիք գյուղի բնակիչները Վարդավանքի ձորով (Սյունիք սովխոզ) անցնող գետում ջրի փոխարեն ԶՊՄԿ-ի արդյունաբերական պոչեր են հայտնաբերել: Տեղի «Մեղու» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Ղուկասյանն այս մասին ահազանգով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին: «Նրանք ասացին, որ տեղյակ չեն, իսկ ես ասացի, ահա ես ձեզ տեղեկացնում եմ: Այնտեղ` գետում, կոնցետրատ է: Որտեղից է արտահոսել, չգիտեմ, նայեք»: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եւ տեղի լրագրողներ Մերի Սողոմոնյանը (Առավոտ) եւ Էվա Գրիգորյանը (www.armregions.am) Սյունիք գյուղում հանդիպեցին տուժած բնակիչների հետ:  Գետի երկայնքով ձգվում են հողամասեր, որտեղ մարդիկ բանջարեղեն են աճեցնում, ծառեր են տնկել: Գյուղի բնակիչ Ֆրունզիկ Զաքարյանը նույնիսկ փոքր տարածքում ձուկ էր բուծում: «20-30 մանրաձուկ էի գցել, մտածում էի` կմեծանան, իսկ հիմա չգիտեմ` կամ սատկել են, կամ կուրացել»,- ասում է Զաքարյանը: Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվել մանրաձկների հետ, քանի որ պոչերը, ի տարբերություն ջրի, թափանցիկ չեն:

Armregions.am-ի լրագրողի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Այդ տարածքում միշտ էլ վթարներ լինում են, եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ամեն անգամ դրանք վերացնում է: Մենք բոլորին նախազգուշացրել ենք, որ գետը ոռոգման համար պիտանի չէ»:

Նայում ես այս բույսերն և ակամայից մտածում. ախր նրանք ընդամենը մի քիչ ջուր են խնդրում…

Leave a Comment