ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԱՆԱՂԱՐՏ ԲՆՈՒԹՅԱՆ

Այստեղ եղել են Գավառի ավագ դպրոցի բնագիտական հոսքի XI դասարանի աշակերտները իրենց դասղեկ Նունե Ղուլոյանի հետ: <<Այստեղ>>-ը Հայրավանքի մոտակայքում մի տարածք է: Մեր բնագետները նախորդ տարվա միջինքի  <<դանակի բերան>> ընկած դրամի առիթով մատաղ էին խոստացել և հիմա` Խաչվերաց տոնի առթիվ, կատարեցին իրենց խոստումը:

Ընդունելի’ մատաղ լինի:

Բայց ամենագլխավորն այն է, որ մերոնցից հետո այդ  նույն տարածք այցելածներից ոչ ոք այստեղ բնության նկատմամբ անփույթ, փնթի, անտարբեր սպառողի հետք անգամ չեն տեսնի: Մեր բնագետները, լիովին արդարացնելով իրենց հոսքի անվանումը, մաքրեցին տարածքը նախապես պատրաստած գործիքներով: Աղբակույտերն էլ չթողեցին քամու քմահա

ճույքին, այլ Գավառի քաղաքապետարանից մեքենա խնդրեցին և աղբահանում կազմակերպեցին` այս բարի գործը նվիրելով մեր Անկախության 20 ամյակին:

Թող մեզանում շատ լինեն ձեր պես սրտացավ բնագետ-բնապահպանները: Այդ դեպքում մենք կունենանք մաքուր ու անաղարտ, մարդկանց հիացնող բնություն:

 

 <<Գեղամա աշխարհ>>, Գեղարքունիքի մարզի մարզային

 թերթ

http://geghamaashkharh.blogspot.com/ 

Leave a Comment