Ինչքա՞ն են ստանում անտառապահները…տեսանյութ

Անտառապետի ամենաբարձր աշխատավարձը 70 000 է, իսկ անտառապահինը` 50:Եվ մենք պարտադրում ենք այդ մարդկանց աշխատել 24 ժամ:  Անտառապահները դարձել են հետախույզներ, Դիլիջան ազգային պարկի տարածքի համար 33 000 հա վրա աշխատում են 40  անտառապահներ, մի հոգու պահպանման տարածքը կազմում է 800 հա: Այսքան ահռելի տարածք տալիս ենք անտառապահին` առանց հագուստի, կոշիկի, առանց զենքի ու ասում ենք  պահի: Էդ մարդիկ չգիտեն իրենց ընտանիքը պահեն, թե  հագուստ ու կոշիկ գնեն: Ինչպես գել ու գազանի առաջ գնան ու անտառը պահպանեն,- Էկոլուրի հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյան:

Leave a Comment