Բնապահպանները պայքարում են դելֆինների համար, իսկ դելֆինարիայի շոուները շարունակվում են

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Բնապահպանության նախարարության դեմ հայցը: Նախարարությանը բնապահպանական ՀԿ-ները մեղադրում են անգործության մեջ Երեւանում գործող դելֆինարիայի հարցում: Դելֆինարաիան գործում է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դելֆինների համար նախատեսված տարածքը շատ փոքր է. նրանք ուտում են, հանգստանում եւ ներկայացում ցուցադրում միեւնույն ջրավազանում: Մինչ բնապահպանները պայքարում են դելֆինների համար, «Նեմո» դելֆինարիայում շոուները շարունակվում են:

Leave a Comment