Արփայի կիրճում մոծակների դեմ պայքարի հետեւանքով ոչնչացան թռչունները

Արփայի կիրճում մոծակների դեմ պայքարելու համար ինքնաթիռնորով թունաքիմիկատներ սրսկելու արդյունքում ոչնչացել են մի շարք թռչնատեսակներ: 12-13  տարվա   ընթացքում դադարեցրել էին  թունաքիմիկատների սրսկումը,Արփայի կիրճում արդեն լսվում էր   թռչունների ծլվլոցը, սակայն անցած տարի նորից սկսվեց սրսկումը: Մեկ տարի  առաջ նորից սկսեցին թունաքիմիկատներ սրսկել , թռչունները սկսեցին վերանալ թույնի շնորհիվ և կերի պակասի շնորհիվ վերացան:Արշակյանի  խոսքերով սնման շղթան խախտվեց. այն միջատները վերացան ,    որոնցով սնվում էին  թռչունները ,ոչնչացան նաև այն  թռչունները որոնցով սնվում էին գիշատիչ թռչունները:<<Կենդանական աշխարհը տուշեց մեր իսկ միջամտությամբ: Վայոց Ձորի   մարզպետարանը  մոտ 20 մլն  դրամ է հատկացրել Ջերմուկի շրջակայքում մոծակների դեմ պայքարի գծով  միջոցառումների իրականացման ծրագրի համար:

Օգտագործվել են «Ցիպերմետրին», «Սոլֆակ», «Ալֆակրոն» եւ «Քլորոֆոս» տեսակի թունաքիմիկատներ, բենզին, դիզվառելիք, նավթ: Նշենք, որ «Քլորոֆոս» թունաքիմիկատի օգտագործումը Հայաստանում արգելված է:

 

 

 

 

 

Leave a Comment