Պարոնայք պաշտոնյաներ, բարեկարգեք գոնե ձեր աշխատավայրի դիմացի այգին

Անցյալ  ամառ ՀՀ կառավարության 1-3 տների միջեւ ընկած այգով անցնելիս ապշած էի մնացել: Այգու տարածքն այնքան կեղտոտ էր, որ կարելի էր համարել Երեւանի ամենակեղտոտ վայրերից մեկը: Եթե այն գտնվեր Երեւանի ծայրամասերում, երեւի այդքան չզարմանայի, քանի որ մատների վրա կարելի է հաշվել Երեւանի այն այգիները, որոնք խնամվում են, բայց որ մայաքաղաքի կենտրոնում, ՀՀ գործադիր իշխանության նստավայրի մոտ նման կեղտոտ վիճակ կտեսնեի, անկեղծ` չէի սպասում: Այս տարի հուլիսի 31-ին կրկին այգու մոտով էի անցնում: Այս անգամ էլ ուշադրությունս գրավեցին չգործող շատրվանները, որոնք անցյալ տարի էլ չէին գործում: Հետաքրքիր է, թե ինչու չեն նորոգվում ու գործում շատրվանները, ինչու չի բարեկարգվում այգին: Մի՞թե այսքան ժամանակ մեր պաշտոնյաներից որեւէ մեկին չի մտահոգել իր աշխատավայրի մոտի այգու վիճակը: Իսկ չէ որ նրանց համար շատ ավելի հաճելի կլիներ իրենց աշխատասենյակների պատուհաններից տեսնել

մաքուր, բարեկարգ, խնամված ծառերով ու թփերով, ծաղկաշատ, գործող շատրվաններով այգի ներկայիս գորշ տեսարանի փոխարեն:  Եթե մեր ղեկավարներին չի հուզում իրենց աչքի առաջի տեսարանը, ապա էլ ինչ խոսենք մյուս այգիների մասին: Իսկ մի գուցե միտք կա այս այգու տեղում էլ մի հյուրանոց կառուցել, ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է:

Leave a Comment