Հյուսիսային պողոտայում քայլելը վտանգավոր է դառնում

Օգոստոսի 4-ին` երեկոյան, անցնում էի Հյուսիսային պողոտայով եւ զարմանքով տեսա, որ ամբողջ պողոտայի երկայնքով գտնվող անձրեւատարները քարուքանդ էին եղել: Նույնիսկ էլեկտրական լամպի սյունն էր թեքվել: Պատահում էին անուշադիր անցորդներ, ովքեր քիչ էր մնում ընկնեի քանդված անձրեւատարների

մեջ: Ակամայից մտածում ես, որ մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մի օր Երեւանի կենտրոնը հնարավոր է` փլուզվի, իրականություն են դառնում: Բայց չէ որ Հյուսիսային պողոտան ընդամենը վերջին տարիներին է կառուցվել…

Հարգարաժան քաղաքաշինության նախարար, հարգարժան Երեւանի քաղաքապետ, հարգարժան Հյուսիսային պողոտան նախագծող ճարտարապետ`

-ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Հյուսիսային պողոտայի վթարային վիճակը վերացնլու համար

– ինչի՞ պատճառով են քանդվել անձրեւատարները

-որքանո՞վ է իրական այն կանխատեսումը, որ Հյուսիսային պողոտան կարող է քանդվել:

Leave a Comment