Հայկական Մուֆլոնը և Բեզոարյան այծը մեր տարածքում ոչնչացման եզրին են

Հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը, որոնք այսօր հայտնվել են Կարմիր գրքում, հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս վաղընջական ժամանակներից (4-10 հազար տարի առաջ). դրա ապացույցն են այդ կենդանիների հազարավոր պատկերները, որոնք պահպանվել են Գեղամա լեռնաշղթայի և Ուխտասարի ժայառապատկերներում: Բեզոարյան  այծը և Հայկական մուֆլոնը  Հայաստանում բնակվում են գեղամա լեռնաշղթայի հարավ – արևմտյան մասում, ուրծի ,Վայքի, Վարդենիսի  լեռներում և Զանգեզուրի  լեռնաշղթայի հարավ-արևելյան  հատվածում` մինչև Մեղրի, մինչև Արաքս գետի  պարսկական սահմանները : Մուֆլոն Հայաստանում մնացել է  200 հատ: Բեոզաների թիվը Հայաստանում  մի քիչ ավելի շատ է, բայց նա նույնպես Կարմիր գրքից է: Բնապահպանությունը  ունի 20 տեսուչ, որոնք պետք է  վերահսկեն Հայաստանի ամբողջ տարածքը; Մեր տարածքում  Հայկական Մուֆլոն չկա, իսկ  Բեզորյան  այծ  մի քանի հատ է մնացել :

Leave a Comment