Եթե այս ծառերը խոսել իմանային…

Նրանց հայրենիքը Հարավային Կորեան է, Հյուսիսային Ամերիկան, Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը……

Այս շարքը եթե շարունակեմ, աշխարհի քարտեզը կգծեմ…:) Ստեփանավանից ոչ հեռու, Գյուլագարակ գյուղում է գտնվում շատերի համար հայտնի, իսկ շատերի համար էլ ոչ այնքան` Դենդրոպարկը` “Սոսնյակին”:

Այստեղ մտքովդ ինչ տեսակի ծառատեսակ անցնի կարող ես գտնել, մեկը մյուսից հաստաբուն, մեկը մյուսից գեղեցիկ տերևներով, մեկը մյուսից “բոյով”…

1933-ական թվականներն ազգությամբ լեհ Էդմոն Լեոպորդովիչ Լեոնովիչը, այցելելով Հայաստան, ուղակի մնում է հիացած տեղի բնությամբ և որոշում է այստեղ հիմնադրել յուահատուկ տեսակի ծառերի ծառաստան:

1958 թվականին այն ստացել է արգելոցի կարգավիճակ:

1986 թվականին այգու հիմնադիրը մահանում է և կառավարության թույլտվությամբ նրան թաղում են իր իսկ հիմնադրած բուսաբանական այգում:

Այստեղ տանձի, խնձորի, ընկույզենու, եղևնիների, սոճենիների, թղկենում յուրահատուկ սորտեր են աճեցված: Ամբողջ տարածքը մի հեքիաթային դրախտի է նման, որ ամեն քայլափոխի քեզ դիմավորում են բացառիկ ծաղիկները, թփերը և ծիտիկները:

Այժմ Դենդրոպարկի տնօրենն է Վիտալի Լենոնովիչը:

Նա չի սիրում երկար խոսել: Էկոլուրի նկարահանող խումբը երկար համոզելուց հետո վերջապես Վիտալիյ Լեոնովիչը մեզ հետ կիսվեց իրեն հուզող մտքերով:

“Ես արդեն 25 տարուց ավել է, ինչ այստեղ ապրում եմ և եկել եմ մի եզրակացության կարծում եմ` այս անտառին ընդհանրապես պետք չէ ձեռք տալ: Այստեղ էկոհամակարգը իրար փոխլրացնում է, և ինքն իրենով անտառը պահպանվում է 10 անգամ ավելի լավ, քան մենք եթե այն պահպանենք: Մենք մեր անտառում ոչնչի ձեռք չենք տալիս: Ես անգամ կարող եմ ցույց տալ չորացած և տարիքն առած ծառեր,բայց մենք դրանք չենք կտրում, դա անտառի ներքին կյանքն է, դա անտառի էկոհամակարգի առանձնահատկությունն է, ինչպես նաև այն միջատները, որոնք վնասում են ծառերին: Մենք պարզապես ոչնչի ձեռք չենք տալիս…”

Նա մի մարդ է, ով իր  ամբողջ կյանքը ներ է դրել այգու պահպանման գործում և շարունակել  հոր  սուրբ գործը: Դեռ երկար տարիներ այս ծառերը մեղմ կշշնջան մեկը մյուսին իրենց հիմնադիրների անցած ճանապարհի մասին…

…Ծառուղիներով շրջելիս ակամայից մի ֆիլմ հիշեցի, որտեղ գլխավոր հերոսին ստեղծել էին առանց մատների, իսկ փոխարենը ամեն ձեռքին 5 դանակներ էին: Նա ոչնչի չէր կարողանում դիպչեր, անգամ իր սիրելիին… Նա “քանդակում էր” կանաչ թփերից եղնիկներ, առյուծներ, թռչուններ…

Թվում է` մի քայլ անես և ֆիլմը կդառնա իրականություն:

Թեհմինե Ենոքյան

Comments
Leave a Comment