Գյուղ Քաջարան. մենք թեժ կետի վրա ենք

“Այստեղ մեր ապու պապերի հայրենիքն է, մեր նախնիների շիրիմներն են: Մենք այստեղից ոչ մի տեղ չենք ուզում գնալ:Քաջարանը սահմանամերձ գյուղ է. մի քանի սար էն կողմ Նախիջևանն է:Եթե մենք էլ թողնենք գնանք էստեղից, բա էլ ո՞վ է պաշտպանելու մեր տները, մեր հողերը: Մեր գյուղապեը դեմ է և ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, և մենք բողոքել ենք կառավարությանը”:
Սա գյուղ Քաջարանի բնակիչների խոսքերն են, այստեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը որոշել է ընդլայնել իր հանքարդյունաբերության տարածքները և ավելի հարուստ պաշարներ հայնտնաբերելով Քաջարան գյուղի տարածքում, որոշում է կայացվել օգտագործել տեղի բնակչությանը պատկանող հողատարածքներն ու արոտավայրեը:


Այս պապին այն բացառիկ հայրենասերներից մեկն էր, որ հազվադեպ է պատահում և իր նման մարդկանց հանդիպելիս ակամայից մեծ ակնածանք ես զգում, նա նույն ոգով դաստիարակել է նաևի իր որդիներին և թոռներին:

“Մենք էմիգրացիայի մասին ենք խուսում, բայց սա էլ է էմիգրացիա, եթե քաջարանցին թողնելու է իր հայրենի տունը գնա արտասահման: Ես առաջարկում եմ, որ կառավարությունը Քաջարան գյուղի համար ծրագրեր ունենա և որպեսզի գյուղում զարգանա մեղվաբուծությունը և անասնապահությունը: Մենք արոտավայրեր ունենք, որ խոտը չենք հասցնում հնձել մնում, չորանում է…”

Թեհմինե Ենոքյան

Leave a Comment