Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: Չէ որ ընդերքից բնական հանածոների արդյունահանումը,  անտառահատումները, գետերի հուների փոփոխումը, մթնոլորտ արդյունաբերական հսկաների կողմից  թունավոր նյութերի արտանետումը Երկիր մոլորակի վրա անհետեւանք չեն մնացել:  Այսօր մենք ականատես ենք լինում անոմալ շոգ եղանակի, սառնամանիքների, ջրհեղեղների ու ցունամիների, որոնք մի քանի ակնթարթում ոչնչացնում են ամբողջ քաղաքակրթություններ: Սա երկու բառով կոչվում է կլիմայի փոփոխություն:  Ըստ վիճակագրական տվյալների`միայն 2010թ. առաջին 10 ամիսների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում մահացել է 21 հազար մարդ: Պակիստանում ջրհեղեղի պատճառով անօթեւան է մնացել մոտ 1 միլիոն մարդ: Անտառային հրդեհները նախնական տվյալներով Ռուսաստանին  պատճառել են 15 միլիարդ դոլլարի վնաս: Անոմալ ցուրտ եղանակը միայն Ֆրանսիայի տնտեսությանը պատճառել է 30–50 միլիոն եվրոյի վնաս: Դեռ հիշում ենք Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետը, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց եւ երկրագնդի երեսից սրբեց քաղաքներ` մարդկությանը պատճառելով միլիարդավոր դոլլարների վնաս:

Հետաքրքիր է, որ այս վնասները տեսնելով հանդերձ շատերին այսօր ամենից շատ մտահոգում է իրենց շահն ու բարեկեցությունը, ինչի համար շարունակում են վնաս հասցնել բնությանը:

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար:

Մարդիկ, եկեք սթափվենք, եւ միասին փորձենք շտկել իրավիճակը, պայքարենք գլոբալ տաքացման դեմ: Չէ որ մեզանից ոչ ոք բնության արհավիրքներից ապահովագրված չէ: Բնության դեմ մենք անզոր ենք:  Եկեք սթափվենք հիմա, եւ հասկանանք, որ բնության տարերքը կարող է մի քանի վայրկյանում հողին հավասարեցնել մեր տարիների ստեղծածը` առանց հաշվի առնելու մեր դիրքն ու պաշտոնը եւ ծախսած գումարը,  ինչին ականատես ենք լինում այսօր:

Leave a Comment