Ալավերդի-Թեղուտ
Ալավերդի-Թեղուտ կատարած այցի ժամանակ ճանապարհի կեսը շնչում ես ծխի մի ամբողջ կույտ ու հետո մտածում` ինչպե՞ս են մարդիկ այստեղ ապրում: Իսկ տեղի բնակչությունն ասում է. “Դե արդեն վաղուց սովորել ենք, նորմալ երևույթ է ինչ կա որ: Հլը սա ինչ ա, բա որ մի քիչ եղանակը ամպամած ա լինում, թող ու փախի…
Վերջերս Սերժ Թանգյանը համերգային ծրագրով Երևանում էր:
«Ես այս միջոցառմանը ցանկություն ունեցա մասնակցել ՀԿ-ների շնորհիվ, դուք շատ լավ եք աշխատում: Ինչպես ԱՄՆ-ում, այստեղ էլ ՀԿ-ները զբաղվում են այն հարցերով, որոնցով պետք է կառավարությունը զբաղվի»:
Սերժ Թանգյանը կողմ է անտառների պահպանմանը եւ վատ է վերաբերվում հանքարդյունաբերությանը, որի արդյունքում հատվելու է անտառը, աղտոտվելու է շրջակա միջավայրը, գետերը, հողը: Նա քաջատեղյակ էր Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին, նույնիսկ ասաց, որ Թեղուտի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը տվել է հենց ընկերությունը (Vallex Group ընկերությունը), այլ ոչ անկախ փորձագետները, ինչը բացասական է գնահատում:
«Հայաստանը կղզի է, որը օվկիանոս չունի: Երկու սահմանները փակ են: Այսօր Հայաստանում բիզնեսի եւ իշխանության աթոռը նույն է, երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, ես հուսահատություն տեսա մարդկանց դեմքին: Դա շատ ավելի վատ է, քան աղքատությունը: Մենք պետք է իրավունքի գերակայություն հաստատենք այստեղ»:
Սերժ Թանգյանը անհանգստանում է Թեղուտի երիտասարդության համար: Թեղուտցիներ, ի՞նչ եք մտածում դուք, եթե հնարավորություն ունենային Սերժ Թանգյանին հարցեր տալու, ինչ կհարցնեիք նրանից…
Թեհմինե Ենոքյան
Temush jan ays inch e katarvum :Es shat urax em vor duq porzum eq amen inch anel kanxelu hamar ays [email protected] ;Mardik shnchum en ayd [email protected] ev inch klini mi qani tari heto nranc :[email protected] petqe AMEN INCH ANEN vor kanxen ays [email protected]: