«ԷկոԼուր»-ի շնորհանդեսը ճանաչվեց լավագույնը

12 շնորհանդեսների մեջ, որոնք ներկայացվեցին  օգոստոսի 24-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած Ֆորումի ժամանակ, «ԷկոԼուր»-ի www.ecolur.org/blog-ի շնորհանդեսը հաղթող ճանաչվեց: Շնորհանդեսները պատրաստել էին Եվրասիա համագործակցության հիմնադրամի դրամաշնորհառու կազմակերպությունները: «ԷկոԼուր»-ի բլոգեր Թեհմինե Ենոքյանը նվեր ստացավ էկոլոգիապես մաքուր բրդե թելից հյուսված արջուկ, որը բերդեցի կանանց ձեռքի գործն է: Թեհմինեն պատմեց, որ ձեռագործ արջուկների պատրաստման գաղափարը գերմանացի մի կնոջ է պատկանում: Նա երազում տեսել է, որ պետք է գա Տավուշի Բերդ քաղաք եւ արջուկներ պատրաստի: Գերմանուհին եկել է Հայաստան եւ բերդեցի  գործազուրկ կանանց սովորեցրել է արջուկներ պատրաստել: Տեղացիները տղա արջուկներին Բերդ են անվանում, իսկ աղջիկներին` Բերդուհի:

Միջոցառումը կազմակերպել էր Բերդ IT կազմակերպությունը, որին մասնակցում էին նաեւ տեղի աշակերտներն ու ուսանողները: Արդեն մի քանի ամիս է`  Բերդ IT կազմակերպությունը նրանց հետ բլոգինգի դասընթացներ է անցկացրել, որը եզրափակվեց ֆորումով:

Leave a Comment