Վայոց Ձորի ամենաշքեղ “մատանին”

“Անակն մատանի էր Վայոց Ձորը, ես շինեցի սա և իբրև ակն դրեցի վրա”:
Վայոց Ձոր կատարած այցելությունը իմ մեջ շատ  հիշողություններ արթնացրեց: Այստեղ ժայռերր այնքան բարձր են, որ քարերի ծերպերը չեն երևում: Նայում ես նայում ու զարմանում բնության անբացատրելի գեղեցկության վրա: Ճանապարհը տանում էր Արփայի հունով` ձորերի ու ժայռերի միջով: Սա մի ճանապարհ է, որ գնում է  դեպի եկեղեցի, որի գույության մասին հիշում են միայն մոմ վառելուց կամ խորոված ուտելու ժամանակ:
Հայաստանի Արևելքում` պատմական Սյունաց աշխարհում է գտնվում Գնդեվանքը: Ջերմուկ չհասած մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող այս համալիրը այն եզակիներից է, որ մինչ օրս իր գիրկն է կանչում շատ ու շատ տուրստների  և հիացնում իր զարդաքանդակների խորիմաստությամբ անդնդախոր ձորերով: Այնքան ես տարվում ճանապարհի գեղեցկությամբ, որ երբեմն մոռանում ես ինչպիսի անբարենպաստ ճանապարհով է գնում մեքենան: Ջերմուկի պատմությանը ծանոթ և Վայոց Ձորի պատմությունը ուսումնասիրած Մակեդոն Ալեքսանյանը նշում է.“Միջնադարյան ճանապարհի բարեկարգումը ավարտվել է 1950-ական թվականներին` Աղասի Խանջյանի և Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ: Մի անգամ երբ Գրիգոր Հարութունյանը եկել էր Ջերմուկի տարածքով շրջելու, նրա մեքենան խվել էր ցեղերի մեջ և դեմ առել մի մեծ քարի:Նա մեքենայից իջնելուց հետո հասկանում է, որ Ջերմուկ տանող ճանապարհը պետք է լինի այդտեղից: Այժմյան ճանապարհը, որ գործում է կառուցվեց միայն 1972 թվականից հետո: Իսկ մինչ այդ Գնդեվանքով էր անցնում Ջերմուկ գնացող միակ ու ամենավտանգավոր մայրուղին:

Գնդեվազի բնակիչներից մեկը` Ռաֆիկ Արշակյանը հիշում է. “Այս ճանապարհը շատ հին էր ու վտանգավոր, առաջ էստեղ մարդիկ ձիերով ու էշերով են եկել, շատ դժբախտ պատահարներ են եղել Էստեղ: Ժայռերը վերեվից պոկվում, ընկնում էին մարդկանց  վրա”:
Այդ օրվանից ի վեր այստեղ ոչինչ չի փոխվել:  Այսինքն փոխվել է, պարզապես ճանապարհը, որը հիմա գործում է լինելով միակը, այն կարելի է ասել չկա, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում տուրզմը զարգացնելու և տուրիստներին այտեղ հասցնելու ընթացքում: Այսօր էլ են  ժայռերը պոկվում, անձրևներից ու և գարնան հալքի հետևանքով:
…Գնդեվանքը կառուցվել է 936 թվականին, Սոֆիա իշխանուհու կողմից: Պատմիչները նշում են, որ Սյունաց իշխանուհի Սոֆին` վաճառելով իր ոսկյա գնդաձև ականջօղերը, 936 թվականին կառուցում է այս վանքն ու բերդն` ասելով.“Անակն մատանի էր Վայոց Ձորը, ես շինեցի սա և իբրև ակն դրեցի վրա”: Գնդեվանիքի ներսում պահպանվել է կնոջ ուրվագծերով շիրմաքար` դա Սոֆիա իշխանուհու շիրմաքարն է: 1000 տարի առաջ մեր նախնիների կյանքը և գործունեությունը պահպանվել է Գնդեվանքի շրջակայքում գտնվող խաչքարերին զարդականքանդակներին: Պաշտպանության նպատակով հատուկ նեղացված պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Գնդեվանքի ձորը: Կարծես մի նկար լինի բնությունից պոկված, իսկ նեղ պատուհանը նրա շրջանակն է:

Մենք բողոքում ենք, որ մեր եկեղեցիները այլ երկրներում ենթարկվում են մեծ ավերածությունների և պղծման, Իսկ ահա հենց մեր հայրենիքում գտնվող, մեր երկրի սահմաններում գտնվող վանքի վիճակն այսպիսին է: Տանիքը քայքայվել է անձրևներից և ավելորդ ծառի ճյուղերի արմատներից: Երբեմն Գնդեվազի բնակիչները նախաձեռնում են և դպրոցականներին իջեցնում այստեղ սանիտարական և մաքրողական աշխատանքներ կատարելու, բայց ինչպես տեսնում եք դա բավարար չէ: Գնդեվազի բազիլիկ եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար Պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայությունը պետ Մելանյա Դովլաթյանը նշում է.
“Մի ամիս առաջ ամբողջ Վայոց Ձոր մարզի վտանգված եկեղեցիների նկարագիրը ուղարկվել է Մշակույթի նախարարություն և նախատեսվում է 2012 թվականին եկեղեցու վերանորուգում: Գիտեք այստեղ էլ այլ հարց է առաջանում, Մշակութի նախարարությունը մրցույթի է ներկայացնում այս կամ այն վտանգված պատմական կոթողը և այն տենդեռը, որը շահում է տվյալ նախագիծը , նա էլ կատարում է տվյալ աշխատանքը: Մենք երբեմն ակնատեսն ենք լինում, որ ոչ մանսգետներ են զբաղվում նման հարցերով: Ասենք այս կամ այն շինարարական ֆիման հանձն է առնում վերակառուցել պատմական համլիրները` հաշվի չառնելով կոթողի բացառիկ լինելը և առանձնահատկությունները: Ես մեկը կողմնակիցն եմ, որ պետական մոտեցում լինի պատմական հուշակոթողների նկատմամբ և ստեղծվի մի կազմակերպություն, որտեղ մասնագետներ կլինեն վերանորգման աշխատանքներն իրականացնելու համար և հատուկ վերաբերմունք կլինի պատմական հուշարձանների նկատմամբ”:


Հ.Գ.Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի աշնան և գարնան հորդառատ անձրևներց հետո վանքի տանիքը կքանդվի ամբողջությամբ, Հուսանք պատկան մարմինները շուտափույթ ձևով կկազմակերպեն եկեղեցու վերանորոգումը և թույլ չեն տա` Վայոց Ձորի թանկարժեք մատանին կորցնի իր փայլը:

 

 

 

 

 

 

 

 

 

Թեհմինե Ենոքյան

 

 

Comments
  • MARIANA says:

    Tehmine jan Gndevanq@ shat gexecik vanq e:Menq dasaranov mek amis araj exel enq Gndevanqum sanitarakan ashxatanqner katarelu npatakov:Ev menq akanates exanq ayn banin vor Gndevanqi taniq@ arden qandvum e:Gndevanq@ Vayoc Dzori amenagexecik ekexecineric mekn e: Ev Gndevanq en aycelum ashxarhi tarber erkrneric zbosashrjikner:Ev nranq uxaki hianum en Gndevanqov ev zarmanum te incpes kareli e anushadrutyan matnel aydpisi gexecik vanq@, vor@ qandman ezrin e ;Gndevanqum nayev ka axbahanutyan xndir:Amboxj taracqum khandipes amen tesaki irer:Es urax klinem ete Mer gyuxi ev amboxj Hayastani vanqer@,ekexeciner@.kotoxner@ veranorogven ev pahpanven:

  • Temush Enoqyan says:

    Mersi Marian jan es es nyut@ zut ayd npatakov em grel hiam Prkenq Hushardzanner@ naxagci shrjanaknerin em uxarkel ays hodvac@ ev kporcem elio amsagreri dimel patkar marminneri es hebnc da el uzum etyi chshtel… hima el vochinch chi poxvel es ays lusankarner@ ancac ashnann em nkarel…. isk ete hima ijnem nkarem ich piti poxvac lini ete voch aveli qandvac……………….Menq kporcenq taracel ays hodvac@ ev ettexic grvac comentner@ ardzaganqner@ vorpesi hasarakutyun@ imana u patkar marminner@ ardzaganqnen ays amenin……

  • MARIANA says:

    ES SHAT URAX EM VOR QEZ DUR Ekav im asac@ :Ays tari vor es ijel ei Gndevanq nuyn patkern er:Ayd nkarneric vocinc ci poxvel Temush jan:Es amen inc kanem vor ays nyut@ hraparakvi ev hasni hamapatasxan marminnerin,voronq kzbaxven ays harcov:Ev kognen mer gyuxi ekexecinerin Ev hatkapes Gndevanqin:

  • Temush Enoqyan says:

    Apres Mariana jan

  • MARIANA says:

    MERSIIIIIIIIIIIIIIII TEMUSH JANNNNNNNNNN

Leave a Comment