Մի տխուր պատմություն Հրազդան գետի, Քաղսի գյուղի, տարածաշրջանի կոյուղագծերի ու մաքրման կայանի մասին…


Եղել է, չի եղել, Սևանա լիճ է եղել, այդ լճից սկիզբ է առել Հրազդան գետը, այդ գետը անցել է Քաղսի գյուղի տարածքով, ու ոռոգել է այդ գյուղի այգիները: Այդ տարածքում մաքրման կայան է եղել, որտեղ զտվել են տարածաշրջանի կոյուղաջրերը, ու եկել, միացել են Հրազդան գետին: Հետո եղել է այնպես, որ մաքրման կայանը դադարել է աշխատել, իսկ կոյուղաջրերը շարունակել են գալ ու լցվել մաքրման կայան, չզտվել ու այդպես կեղտոտ գնալ միանալ Հրազդան գետին… Քաղսի գյուղի բնակիչները հանդուրժել են այդ հանգամանքը, որովհետեև գետը քշել տարել է այդ գարշելի զանգվածը: Հետո Հրազդան գետի հոսքը դադարել է, ու մնացել են կոյուղաջրերը, քաղսեցիները` իրենց տներով ու այգիներով, և օդում տարածվող գարշահոտությունը:

Արդյունքում պարզ է դառնում, որ Հրազդան գետը` որպես այդպիսին չկա… կան գետի հունով հոսող Հրազդան, Սևան, Ծաղկաձոր քաղաքների ու հարակից համայնքների կոյուղաջրեր, որոնք գալիս են դեպի մաքրման կայան զտվելու…կա մաքրման կայան` ամայի, ավերակ, գարշահոտ, որի ուժերից վեր է զտել, մաքրել այդ կոյուղաջրերը:  Ու այդ կոյուղաջրերի ճակատագիրն այսքանով չի ավարտվում… այսպես մաքրման կայանի կողմից արհամարհված`  նրանք գալիս,  լցվում են Հրազդան գետի հունը ու հոսում են այսպես, իրենց կամքից անկախ…

Կան «գետի» ափին բնակվող գյուղացիներ, ովքեր այդ կեղտաջրով իրենց այգիներն են ոռոգում… ջրի ուրիշ աղբյուր չունեն…հո չեն թողնելու, որ  այգին չորանա…

 

Ու այսպես հույսները կտրած, որ մի օր գետը նորից կվերադառնա իր ընթացքին, նրանք չգիտեն, թե ուր փախչեն, որ ազատվեն իրենց ամեն օր հետապնդող գարշահոտությունից… ու մնում են ստիպված, ու շնչում են այդ օդը, ու ջրում են (ես կասեի` «կոյուղաջրում են») իրենց այգիները այդ զզվելի զանգվածով…

Իսկ այդ քաղաքների բնակիչները խիղճները  հանգիստ ապրում են իրենց տներում, նորմալ, հիգիենիկ պայմաններում, և նրանց մտքերով անգամ չի անցնում, որ հակահիգենիկ պայմաններ են ստեղծում այլ տեղի բնակիչների համար:
Կոյուղաջրեր

 

Comments
  • Arev says:

    Սոնա ջան իսկ Քաղս գյուղի բնակիչները որեւէ կառույցի չե՞ն բողոքում, որ մաքրման կայանները նորոգեն, թե՞ արդեն սովորել են գարշահոտության մեջ ապրել ու ոչինչ էլ չեն ձեռնարկում

  • Tyanne says:

    You’ve hit the ball out the park! Incerdlibe!

Leave a Comment