Մարց գյուղի խնդիրները և բնակիչները

Գյուղ տանող ճանապարհը ընդհանուր մայրուղուց 6 կմ հեռավոռության վրա է: Երբ մոտենում ես գյուղի ճանապարհին, հեռվում նկատվում են տների տանիքները, հասկանում ես, որ Հայաստանի ևս մի գողտրիկ դրախտավայր է թաքնված ձորերի և անտառների արանքում: Ոլոր-մոլոր ճանապարհը բարձրանում էր դեպի վեր ու էլի վեր: Սկզբում ապշում ես գեղեցկությունից, իսկ երբ ուշքի ես գալիս կադրերն անցնում են մեկը մյուսի հետեվից, չես էլ  հասցնում նկարել…Մտանք Մարց… Սկզբում ականջդ սղոցում է էլեկտրական սղոցի ձայնը, որը լսվում էր մոտակա տան բակից… Հավանաբար հերթական ծառերն են կտրվում կամ վաճառքի կամ վառելիքի նպատակով…

Մարց գյուղի դպրոցի տնօրենը իրենց դպրոցում ստեղծել է խորհրդարանական կառավարություն, անցկացրել ընտրություններ, ընտրվել են նախարարաներ` բնապահպանության նախարար, ում հետ մենք պատիվ ունեցանք զրուցել, երեխաների պաշտպանության  նախարարություն, սպորտի և այլն: Ի դեպ Մարցի երեխաները շատ են սիրում ֆուտբոլ խաղալ, չնայած որ չունեն սպորտդահլիճ, բայց, այնուամենայնիվ, կազմակերպում են ֆուտբոլի առաջնություններ և հրավիրում մոտակա գյուղի երիտասարդներին մրցելու: Հետաքրքիր է ի՞նչ կասեն մեր կառավարության ներկայացուցիչները` իմանալով, որ Լոռվա մարզի հեռավոր գյուղերից մեկում այսքան տաղանդավոր մարդիկ են բնակվում և հետաքրքիր մտքերով ու գաղափարներով փորձում ակտիվացնել իրենց միապաղաղ առօրյան:

 

Թեհմինե Ենոքյան

Leave a Comment