Դսեղը բացառիկ է ոչ միայն իր բնության տեսարաններով, այլև թռչնատեսակներով…

Դսեղյան այցելությունը  տպավորիչ էր հատկապես մարդկանց սրտացավ վերաբերմունքով բնության հանդեպ: Գեղեցիկ տեսարաններին ու անծայրածիր դաշտերի մասին չպատմեմ, կարող եք տեսնել տեսանյութում: Դսեղյան դաշտավայրերում մենք հանդիպեցինք բացառիկ տեսակի անգղի, որը չորացած ցորենի այտում սալոմների միջից ցորեն էր հավաքում, մեզ նկատելուն պես, նա լայն բացեց իր թևերը և մի քանի պտույտ կատարեց դսեղյան չքնաղագեղ տեսարանների վրայով: Այստեղ է բնակվում նաև համաշխարհային թռչնատեսակներից  կարմիր գրքում գրանցված Կովկասյան մայրահավը:

“Մի անգամ Կովկասյան մայրահավի հետքերով գնացել էինք նրանց բնակության վայրը ճշտելու, հանդիպեցինք յայլաներում մի սարվոր, մեզ ասաց, որ չմոտենանք այդ թփին ,  քանի որ մայրահավը հենց ձվադրված էր այդ թփի տակ…”,-պատմում է մեզ Էդուարդ Շեկոյանը:

Դսեղն ունի նաև մի տարածք, ուր հասնելուն պես քեզ թվում է ընկել ես ջրաներկով և վրձինով նկարած մի  բնապատկերի մեջ, որտեղ  ամեն ինչ կատարյալ է… Կոչվում է այն “Ծովեր”….

Թեհմինե Ենոքյան

Leave a Comment