“Քո ձայնը լսելի դարձրու”` Վանաձորից

«ՔՈ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՐՈՒ»` Վանաձորից

Վանաձորի Օրհուս կենտրոնում երիտասարդների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ “Էկոլուր” ՀԿ-ի կողմից անցկացվեց «ՔՈ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԴԱՐՁՐՈՒ» ծրագիրը, որի նպատակն է իշխանությունների եւ լայն հասարակայնության համար լսելի դարձնել թեժ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրների մասին ահազանգող մարդկանց ձայնը, որ չինովնիկները հաշվի նստեն այդ ձայնի հետ եւ լուծումներ գտնեն:


Դրա համար մենք մտադիր ենք օգտագործել այլընտրանքային մեդիա տեխնոլոգիաներ, որպեսզի տեղի բնակիչներն իրենք ահազանգեն գոյություն ունեցող ռիսկերի մասին: Այս ահազանգերի հիման վրա պատրաստել հոդվածներ, տեսանյութեր, երկխոսություն ստեղծել հասարակության եւ իշխանությունների, բիզնեսի միջեւ, կոնկրետ խնդիրների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հավաքել մեկ տեղեկատվական ինտերակտիվ շղթայում’ «EcoLur blog», Video EcoLur, սոցիալական ցանցերում՝ Facebook, Youtube, Twitter, տեղեկատվություն տարածել ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում, ապահովել իշխանությունների եւ բիզնեսի գործունեության թափանցիկությունը, բարձրացնել պատասխանատվությունը ընդունվող որոշումների համար: Այս ծրագրի համագործակցող կողմերն են տեղական բնակչությունը, իշխանությունները, բիզնեսը, փորձագետները, ԶԼՄ-ները, ՀԿ-ները, Օրհուս կենտրոնները:

Ծրագիրն իրականացնւմ է «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցությւն հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով,  Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում:

Պերճ Բոջուկյան

Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.: 077-72-33-88

Comments
  • i believe,They supposed, this is exactly I enjoy. Your sweetheart smoothly moved to qualify for the far away, slowly departed from his realm. They opened his or her lips and thus moping and crying. Freezing much like the mercury intrusion for the toasty box, comparable to, from the moment the centre clenched.

  • Molly says:

    You put the lime in the coconut and drink the artilce up.

Leave a Comment