Ստեփանավանյան անակնկալներ…

Սա ես ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ, ոչ էլ հարավ-աֆրիկյան հանրապետություններից մեկում: Սա Ստեփանավանն է։  հորդառատ անձրևներով, սաղարթախիտ կանաչով, սինդրիկ համեղ բուսատեսակով, ասեմ`որ դա թթվի տեսակ է, որն ի դեպ առաջին անգամ էի փորձում : Իսկ կողքիս Ջոյն է։  Ծանոթացեք…Պատկերացնում եք իմ զարմանքը, երբ Ջոյնը դիմեց ինձ … հայերեն։ Իսկ նրա հայերենի իմացությունից ես ապշեցի առաջին իսկ պահից:

Նա արդեն 1 տարի է ինչ Հայաստանում է  և հասցրել է  ծանոթանալ ոչ միայն հայկական ավանադական համեղ խոհանոցին։ Ստեփանավանում Ջոյը կամավորական սկզբունքներով մասնակցում է էկոլոգիական բնույթի միջոցառումների: Ծանոթանում է Հայաստանի բնությանը, հայկական բուսատեսակներին։ Ստեփանավանի երիտասարդությանը օգնում է ծանոթանալ  ինտերնետ ցանցի ընձեռնած հնարավորություններին:

Ես եղել եմ Հայաստանի 12 համայնքներում և նկատել մի կարևոր “բաց”, ինչի մասին կուզենայի  կիսվել Ձեզ հետ: Մեր հեռավոր գյուղերում, քաղաքներում  օտար լեզուն հիմանականում գերմաներենն է։ Ինչ տրամաբանությամբ՞ չգիտեմ։ Չե որ անգլերենը ավելի շատ գործածելի է ինչպես  համակարգչային ծրագրերում այդպես ել համացանցում։ Անգլերենի ուսուցանումը, ինձ թվում է, կոգներ երիտասարդությանը ավելի հեշտ և շուտ ընկալել նոր մեդիայի հնարավորությունները: Բայց սա այնպես, ուղղակի միտքս եկավ։

Ջոյի հետ զրույցում նա պատմեց, որ սիրահարվել է Հայստանին և չի ուզում վերադառնալ Ամերիկա:

-Այստեղ շատ լավ … ես չեմ ուզում գնալ Ամերիկա… Էնտեղ փոշոտ… Կեղտոտ …Էստեղ  սիրուն ա … կանաչ,  հով … ափսոս մարդիկ չեն հասկանում այդ ամենը… Բայց պետք է գնամ Ամերիկա… Էնտեղ իմ ընտանիք…

Ու հետո բարձր ծիծաղեց… Ես հասկացա, որ մենակ հայերը չեն,  որ բարձր են  ծիծաղում… փաստորեն… :):):))

Մեր ամբողջ զրույցից ինձ շատ էր տպավորվել նրա “ուրբաթախոս- ճշմարտությունը”:

” Ափսոս մարդիկ չեն հասկանում այդ ամենը…”


 

Comments
Leave a Comment