Ջերմուկյան քննարկումներ

Ամուլսարի ոսկու հանքը վերջին ժամանակներում բուռն քննարկումների առարկա է դարձել Երևանում:  Ջերմուկի քաղաքապետարանում  փակ քննարկման ժամանակ որոշում կայացվեց  կազմակերպել նաև բաց քննարկումներ :

Տեսանյութի մեջ ներառված են մասնակիցների` քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի, “Գեոթիմ” ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի և Lydian International կազմակերպության 100% բաժնետեր Ներսես Կարամանուկյանի   առավել կարևոր և բնութագրիչ ելույթների թեզիսները:

Հիշեցնենք, որ այս նախագիծն իրականացվում է  Միջազգային Ֆինանսական Կոորպորացիայի  միջոցով: Ինչպես նաև   Lydian International-ի հետ համատեղ բաժներտեր է հանդիսանում Վերակառուցման և  Զարգացման  Եվրոպական  բանկը` EBRD-ին:

Ինչպիսի հարցեր են հուզում ջերմուկցիներին, կարող եք տեղեկանալ  ստորև ներկայացված տեսանյութում: Հիշեցնենք, որ սրանք նախնական քննարկումներ են:

 

 

Leave a Comment