Շնորհակալագիր

Ալավերդու երիտասարդական միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում “Բեյզ Մեթլզ” ընկերությանը և Ալավերդու քաղաքապետարանին, դեպի Արցախ կատարած անմոռանալի մի ճանաչողական այց  կազմակերպելու համար:
Այցի ընթացքում ԱԵՄ-ի անդամները Ալավերդու տեղական ինքնակառավարման մարմինների, “Վալլեքս” ընկերության աշխատակիցների, հրավիրված մի շարք հյուրերի և Երևանից ժամանած մի խումբ ուսանողների հետ մեկտեղ հնարավորություն ստացան 4 հետաքրքիր ու անմոռանալի օրեր անցկացնել Արցախ աշխարհում: Այցի մասնակիցները մեկ օր հյուրընկալվեցին Դրմբոնում և հնարավորություն ստացան  մանրամասն ծանոթանալ “Բեյզ Մեթլզ” ընկերությունում կատարվող աշխատանքներին:
Այցի շրջանակներում կազմակերպվեցին նաև մի քանի պատմամշակութային այցեր դեպի պատմական հարստություն հանդիսացող Գանձասար, Շուշի, Ամարաս, Տիգրանակերտ և այլ վայրեր…

 

Comments
Leave a Reply to tory burch rain boots